ԹիմԼրահոս

Չեմպիոնների Միջազգային Գավաթ-2015. Մրցույթի մասին

Չեմպիոնների Միջազգային Գավաթի սույն թվականի մրցաշարին կմասնակցեն կատալոնական «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լոս Անջելես Գելեքսին» և «Ֆիորենտինան»: Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 11-ին: Հանդիպումների ցանկը ներկայացվել է երեքշաբթի օրը: «Բարսելոնան» ներկայացրել է Էրիկ Աբիդալը և ակումբի գլխավոր տնօրեն Իգնասիո Մեստրեն:

«Բարսելոնան» այդ մրցաշարի շրջանակներում կանցկացնի 4 հանդիպում: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Լոս Անջելեսի «Ռոուս Բոուլ» մարզադաշտում, իսկ մրցակիցը կլինի «Լոս Անջելես Գելեքսին»:

4 օր անց` հուլիսի 25-ին «Բարսելոնան» Սան-Ֆրանցիսկոյի «Լևի» մարզադաշտում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Բարսելոնայի» 3-րդ մրցակիցը կլինի «Չելսին» (հուլիսի 28, Վաշինգտոն, «Ֆեդեկս Ֆիլդ» մարզադաշտ): Վերջին հանդիպումը տեղի կունենա Ֆլորենցիայում` «Ֆիորենտինայի» դեմ: Մրցաշարը կանցկացվի հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 5-ը:

Բացի «Բարսելոնայից» և մյուս ակումբներից, մրցաշարին կմասնակցեն նաև ՊՍԺ-ն և «Պորտուն», որոնք ներկայացնում են Եվրոպան, «Նյու Յորք Ռեդ Բուլսը», «Սան Խոսե Էրտկեյկսը», «Ամերիկա դե Մեխիկոն»: Հանդիպումները կանցկացվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և Եվրոպայում:

Մրցաշարը կանցկացվի առաջնության պես: Յուրաքանչյուր ակումբ կունենա 4 հանդիպում և կհաղթի այն ակումբը, որը կվաստակի ամենաշատ միավորները: Այստեղ կա նաև ևս մեկ փոփոխություն: Հաղթանակի համար թիմերը կստանան 3 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում հանդիպումը կթևակոխի 11 մետրանոց հարվածաշար: Հաղթողին շնորհվում է 2, իսկ պարտվողին` 1 միավոր:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնայի» 15/16 մրցաշրջանի մարզաշապիկները (Տեսանյութ, նկարներ)

Next post

Պոգբային խորհուրդ եմ տալիս միանալ մեզ. Նեյմար

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan