Լրահոս

«Չղջիկները» երկու միավոր կերան «Մեստալյաում». «Վալենսիա»-«Բարսելոնա»՝ 1:1 (VIDEO)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վալենսիային»:

Լուիս Էնրիկեի թիմը հիանալի առաջին խաղակես անցկացրեց եւ ունեցավ մի քանի ռեալ գոլային պահ: Առաջին 45 րոպեները, միանշանակ, անցան «կապտանռնագույնների» առավելությամբ: Բայց գոլ խփել այդպես էլ չհաջողվեց:
Ընդմիջումից հետո կատալոնացիները շարունակեցին գրոհել եւ վերջապես կոտրեցին մրցակցի դիմադրությունը: 59-րդ րոպեին Լուիս Սուարեսը ստացավ Լեո Մեսսիի փոխանցումը (խաղից դուրս վիճակում), հիանալի անցումով մտավ տուգանային հրապարակ ու գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1:0:
Մերոնք հանկարծ դադարեցին ֆուտբոլ խաղալ: Խաղադաշտում անհասկանալի բաներ էին կատարվում. «Բարսան» գնդակ էր պահում: 90 րոպե «գնդակ գլորել» չստացվեց: Մինան 86-րդ րոպեին խփած գոլով խլեց «Բարսելոնայից» հերթական երեք միավորներից երկուսը:
«Կապտանռնագույնները» շարունակում են մնալ առաջին հորիզոնականում 34 միավորով՝ 2 միավոր գերազանցելով հարեւան «Աթլետիկոյին»:

Մեկնաբանություններ

Previous post

FourFourTwo-ի թոփ 100-ում հայտնված «Բարսելոնայի» ֆուտբոլիստները

Next post

Սերխիո Բուսկետս.Սուարեսը և Լեւանդովսկին լավագույն կենտրոնական հարձակվողներն են

Karen Galstyan

Karen Galstyan