ԹիմԼրահոս

Չիկի Բեգիրիստայնը` «Բարսելոնայի» մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մենք այդքան էլ չէինք ցանկանում հանդիպել «Բարսելոնայի» հետ, ավելի լավ կլիներ, եթե մեր թիմը խաղար ավելի թույլ մրցակցի հետ: «Բավարիայի» և «Ռոմայի» հանդեպ տարած հաղթանակները թիմին վստահություն տվեցին:

Հուսով ենք մոտենալ դիմակայությանը մեր լավագույն մարզավիճակով, քանի որ միայն այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք հաղթել մրցակցին»,- հայտարարել է Չիկի Բեգիրիստայնը:

Մեկնաբանություններ

Previous post

Լուիս Էնրիկեն` «Մանչեսթեր Սիթիի» մասին

Next post

Լեո Մեսսին անդրադարձավ ՉԼ-ի վիճակահանությանը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan