ԲլոգԼրահոս

ԴԱՀԿԾ, կամ ամեն ինչ սկսում է զրոյից. «Բարսելոնա»-«Ռայո Վալյեկանո»՝ 6-1

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր «Ռայո Վալյեկանոյին»:  Ընդամենը ժամեր առաջ մեր դարավոր թշնամին՝ Մադրիդի «Ռեալը», հյուրընկալվելիս պարտվել էր Բիլբաոյի «Ատլետիկին»: Մեզ մնում էր միայն ու միայն հաղթել այս խաղում եւ 16 տուր ընդմիջելուց հետո կրկին գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Բրավոն, Ալբան, Պիկեն, Մատյոն, Ալվեսը, Մասկերանոն, Չավին, Ինյեստան, Պեդրոն, Սուարեսն ու Մեսսին դուրս էին եկել խաղադաշտ հենց այդ նպատակով: Չէինք հասցրել հարմար տեղավորվել հեռուստացույցի առաջ, երբ 6-րդ րոպեին Չավիի գրագետ փոխանցումը Լուիս Սուարեսը եզրափակեց ճշգրիտ հարվածով՝ 1-0:

B_kmAXgUYAE9ohI

Երկրորդ գոլի համար սպասեցինք մոտ 45 րոպե: Անկյունայինը երկրորդ խաղակեսի չորրորդ րոպեին ավարտվեց Ժերար Պիկեի հերթական գոլով:

B_k4hokWEAAmQ4e

 

Եկավ արդեն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի աստեղային ժամը: Արքայից 12 րոպե պահանջվեց հերթական ու պատմական հետ-տրիկը ձեւակերպելու համար: Այսօրվա խաղի ցուցանիշները այնքան շատ են, որ դժվար է բոլորը ներկայացնել: Բայց մենք չենք ալարի.

•Լիոնել Մեսսին 2015-ին խփել է 22 գոլ: Չկա որեւէ այլ ԹԻՄ, որը 21-ից ավել գոլ է խփել նույն ժամանակահատվածում:
•Բարսելոնան այս պահին ամենաշատ միավորներ վաստակած, ամենաշատ գոլ խփած եւ ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է Լա լիգայում:
•Լեո Մեսսին ամենաշատ հետ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Լա լիգայի պատմության մեջ՝ 24:
•Նոյեմբերի 22-ին Լեո Մեսսին 13 գոլով ետ էր մնում Կրիշտիանու Ռոնալդուից: Հիմա արդեն նրանք հավասար քանակությամբ գոլեր են խփել՝ 30:
•ՄՍՆ-ն 2015-ին հեղինակել է 40 գոլ եւ 19 գոլային փոխանցում: BBC-ն նույն ժամանակահատվածում 15 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
•Եվրոպական թոփ 5 առաջնություններում գոլ+ասիստ ցուցանիշով Լեո Մեսսին 44 միավորով առաջինն է եւ 4-ով առաջ է Կրտիանու Ռոնալդուից:

Խաղի վերջնամասում Դանի Ալվեսը հեռացվեց խաղադաշտից, Բուենոն հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ Սուարեսի դուբլը վերջակետ հանդիսացավ այս խաղում՝ 6-1, եւ «Բարսելոնան» առաջին հորիզոնականում է:

B_kqMisUYAMJFkQ

Անցնենք գնատականներին.

Կլաուդիո Բրավո – Բասկոնիայից տեղափոխվելով Կատալոնիա՝ Բրավոն տարիքի համեմատ բավականին պատկառելի գումար արժեցավ ակումբի ղեկավարության համար: Անցկացրած 26 խաղերում բաց թողած 16 գոլը, իհարկե, ոչ միայն նրա շնորհքն է, այլ նաեւ պաշտպանների հուսալի խաղի: Այսօր էլ Բրավոն, մեծ հաշվով, հստակ գործեց: Չստացվեց ետ մղել 11 մետրանոցը, սակայն մնացածն իր տեղում էր: Բրավոն 7,5 միավոր է ստանում:

pic_2015-03-08_BARCELONA-RAYO_14-Optimized.v1425817559

Ժորդի Ալբա – Կատալոնական հրթիռը անդադար խաղալուց հետո այսօր վերջապես ցույց տվեց իր հոգնածությունը: Չէի ասի, որ նա լավագույն հանդիպումն էր անցկացնում: Սակայն արեց այն, ինչ պետք էր: 68-րդ րոպեին էլ գնաց հանգստի: Ալբա՝ 7,5: 

Ժերեմի Մատյո – Ֆրանսիացին մեծ մասամբ անելիք չուներ: Կարող էր թերթ վերցնել իր հետ ու մեկ-մեկ զբաղվեր խոտածածկի վրա: Մատյոն ստանում է 7,5 գնահատականը:

Ժերար Պիկե – Իսկ կա՞ այս պահին այլ կենտրոնական պաշտպան աշխարհում, որ ավելի լավն է, քան Պիկեն: Առաջ ընկնելով պատասխանեմ՝ ոչ: Գոլ անկյունայինից հետո եւ արդեն մի քանի ամսվա կայուն խաղ: Պիկե՝ 8,5: 

pic_2015-03-08_BARCELONA-RAYO_25-Optimized.v1425824186

Դանի Ալվես – Կարմիր քարտ, որն իրականում այդքան էլ պետք չէր, Դանի Ալվեսը վաստակեց: Հնարավոր է, որ չլիներ այդպես, եւ գլխավոր մրցավար Խիլ Մանսանոն բավարարվեր դեղինով, եթե մրցակցի ֆուտբոլիստներից մեկին հեռացրած չլիներ ավելի վաղ: Այնուամենայնիվ, հուսանք, որ Իսպանիայի կարգապահական կոմիտեն կորակազրկի Ալվեսին մեկ խաղով, ու Դանին պատրաստ կլինի Էլ Կլասիկոյին: Դանի՝ 6,5: 

Խավյեր Մասկերանո – Արգենտինացին մոտ մեկ ամիս նվազագույնը կխաղա հենակետայինի դիրքում: Այսօր նա հանգստի հնարավորություն ստացավ երկրորդ խաղակեսի միջնամասում: Միջին կարգի հանդիպում տեսանք:  Մասկենս տանում է 6.5 գնահատականը:

ՉավԻնյեստա – Այսօր թիմը մի տեսակ կատարյալ էր դարձել: Դոնն ու Մաեստրոն իրենց ձեռքն էին վերցրել դիրիժորական փայտերն ու ողջ խաղը վերածել սիմֆոնիայի: Իսկ ամենից զատ՝ անհանր է չփշաքաղվել այն պահին, երբ Դոնը փոխարինվում է, իսկ ողջ «Կամպ Նոուն» հոտնկայս ծափահարում է նրան: Կարճ ասած՝ 8.5:

Պեդրո – Այս երիտասարդի մասին խոսելիս բավական հեշտ է վատաբանել: Ակնհայտ է, որ նա իր լավագույն հանդիպումը չանցկացրեց: Պեդրոն միայնակ 3 գոլ կարող էր ստեղծել, սակայն ամեն անգամ ինչ-որ բան այնպես չէր ստացվում: Կարծում եմ՝ պատճառը ավելի շատ հոգեբանական էր: Նեյմարը որակազրկվել էր, եւ իսպանացին հիանալի շանս ուներ իրեն ցույց տալու, նա անընդհատ փորձում էր ինքը աչքի ընկնել, գոլ խփել, եւ ավելորդ հուզմունքը խանգարում էր նրան: Պեդրոն ստանում է 7.5 միավոր:

Լիոնել Մեսսի – Եթե դուք սպասում եք հիմա գովասանքի խոսքեր, փայլուն ու գեղարվեստական արտահայտություններ, ապա շտապում եմ հիասթափեցնել ձեզ: Իհարկե, Լեոն հետ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա իր լավագույն հանդիպումն էր անցկացնում: Արքան քայլելով ու 11 մետրանոցով հետ-տրիկ հեղինակելուց հետո անգամ չի ուրախանում, այնուամենայնիվ, գնահատենք արդար: Լեոն 9.5 գնահատականն է ստանում:

pic_2015-03-08_BARCELONA-RAYO_37-Optimized.v1425824224

Լուիս Սուարես – Այ նրա մասին խոսել կարելի է: Ուրուգվայցին քիչ-քիչ բացվում ու հարմարվում է: Դուբլն ու լավ խաղը ապահովում են նրա 10 միավորը:

11053686_1029731650373809_6853515164339500143_n

 

Եվ վերջում պետք է  խոսել այս ամենի գլխավոր «մեղավորի» մասին: Իսկ որտե՞ղ են այն բոլոր քննադատները, ովքեր ամեն պարտությունից հետո դուրս էին գալիս ջրի երես ու քննադատում Լուչոյին: Ու՞ր են նրանք, ովքեր մեղադրում են մարզչի, ո՞վ հաղթեց «Ատլետիկոյի» հետ խաղերում, մինչդեռ ինչ-որ ՉԼ գավաթակիր ջախջախվում էր 0-4,  ո՞վ դուրս բերեց թիմին Արքայական գավաթի եզրափակիչ, ո՞վ «Մանչեսթեր Սիթիին» հաղթեց հյուրընկալվելիս եւ վերջապես ու՞մ գլխավորած թիմն է Լա լիգայի առաջին հորիզոնականում: Շնորհակալություն Լուչո ~~~

Իսկ հիմա ժամանակն է վայելել հանդիպման բոլոր գոլերը՝ ամեբարձր որակով:

Այսպիսով, «դաժան ապերները» չեմ ասի, թե ինչ արեցին այս խաղում, բայց մեր տրամադրությունը ավելի մարտական է ու մենք շարժվում ենք դեպի էլ Կլասիկոն:

Վերջն էլ ավանդական է ու անփոփոխ՝ Visca el Barca y Visca Catalunya ~~

Սիրով, հաճույքով ու հպարտությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

busquets.v1425039981
Previous post

Բուսկետս. Բարսելոնան իմ կյանքի թիմն է

2014-12-13_GETAFE-BARCELONA_05.v1418495621
Next post

Ալվեսը կարող է մնալ «Բարսելոնայում»

Spartak Petrosyan

Spartak Petrosyan