ԹիմԼրահոս

Դանի Ալվես. «Ատլետիկն» արժանի էր Իսպանիայի սուպերգավաթին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղից հետո խոսել է թիմի խաղի մասին, տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

««Ատլետիկը» մեզնից լավ էր դիտվում: Նրանք արժանիորեն նվաճեցին Իսպանիայի սուպերգավաթը: Ես նրանց շնորհավորում եմ: Հնարավոր է, որ մենք մի փոքր թերացանք այս երկու խաղերում:

Մեր խաղի վրա ազդեց մի քանի օր առաջ տեղի ունեցած Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: Ժամանակի առումով մեզ համար շատ դժվար էր: Ամեն դեպքում, արդարանալ չի կարելի»,- հայտարարել է Ալվեսը:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց և Իսպանիայի սուպերգավաթը զիջեց «Ատլետիկ»-ին

Next post

Անդրես Ինիեստա. Առաջին խաղը վճռորոշ էր մեզ համար

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan