ԹիմԼրահոսՏրանսֆերներ

Goal.com. Դանի Ալվեսը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ակումբի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում, տեղեկացնում է Goal.com-ը:

Նոր պայմանագիր կնքելու մի քանի անհաջող փորձերից հետո կողմերը վերջապես համաձայնության են եկել:

Ալվեսի հետ անձամբ բանակցել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Բրազիլացու պայմանագրի ժամկետը կերկարաձգվի 2 տարով:

Հավելենք, որ Ալվեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր ՊՍԺ-ն, որն իրեն շահավետ պայմանագիր էր առաջարկել:

Բրազիլացին Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

Previous post

Էնրիկեն` «Բավարիայի» դեմ խաղի մասին

Next post

Լուիս Սուարես. Ռոնալդուն այդքան էլ տաղանդավոր չէ, որքան Մեսսին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan