Լրահոս

Դանի Ալվեսի վիճակագրական տվյալները «Բարսելոնայում»

Հայտնի է, որ «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը պաշտոնապես լքում է կատալոնական ակումբը: Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»: 33-ամյա ֆուտբոլիստի հեռանալու կապակցությամբ BarcaStat թվիթերյան էջը ներկայացրել է «կապտանռնագույնների» կազմում նրա մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ:

Աջ պաշտպանն 2008 թվականի ամռանը տեղափոխվելով «Բարսելոնա», այս ընթացքում մասնակցել է 391 խաղի, որոնցում թիմը հաղթել է 286-ում, 65 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ 40-ը պարտությամբ:

Այդ մրցավեճերում Ալվեսը կատարել է 97 գոլային փոխանցում, ինչը նշված ժամանակահատվածում ակումբի երրորդ ցուցանիշն է: Ավելի շատ գոլային փոխանցում կատարել են միայն Լիոնել Մեսսին (159) ու Չավին (104): Ալվեսի փոխանցումներից հետո ամենաշատն աչքի է ընկել Մեսսին`42 գնդակ, իսկ երկրոդը Լուիս Սուարեսն է` 9:

Բրազիլացին հաղթել է գնդակի համար 2605 մենապայքարներ, ինչը միջինը մեկ խաղում կազմում է 6,67:

Ալվեսը «Բարսելոնայի» հետ 23 տիտղոս է նվաճել. 6 անգամ Իսպանիայի առաջնություն, 3 անգամ Չեմպիոնների լիգա, 4 անգամ Իսպանիայի Գավաթը, 4 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը, 3 անգամ Եվրոպայի Սուպերգավաթը և 3 անգամ Աշխարհի ակումբային առաջնությունը:

Բրազիլացին «կապտանռնագույննեի» կազմում հանդես գալու ընթացքում 6 անգամ հայտնվել է ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում, 5 անգամ ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականում, իսկ 2008/09 մրցաշրջանում ճանաչվել է Իսանիայի առաջնության լավագույն պաշտպան:

Աղբյուրը` Armsport.am

Մեկնաբանություններ

620X348_ESCUTS_CR-CAS.v1461865970
Previous post

Իսպանիայի Գավաթ. Եզրափակիչ. «Բարսելոնա»-«Սեւիլյա». Մեկնարկային կազմեր

liverpool_bar_a_v1464092628
Next post

Լիվերպուլ-Բարսելոնա խաղի տոմսերը սպառվել են 4 ժամում

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan