Լրահոս

Դանի Ալվեսը խորհուրդ է տվել Կոուտինյոյին ուժերը փորձել Բարսելոնայում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», վստահ է, որ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հանդես գալ «կապտանռնագույնների» կազմում:

«Ֆուտբոլում կարեւոր է ներկան: «Լիվերպուլը» հրաշալի պատմություն ունի, սակայն Կոուտինյոն պետք է մտածի իր ապագայի մասին: Կարծում եմ, որ նա ունի այն բոլոր որակները, որոնք պետք են «Բարսելոնայում» հանդես եկող ֆուտբոլիստին»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Armsport-ը՝ հղում անելով Yahoo Sport-ին:

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 43 հանդիպման, դարձել 12 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

123EFBAD52A241B187A618DA1C074037
Previous post

Բարսելոնայի եւ Մանչեսթեր Յունայթեդի լեգենդները բարեգործական հանդիպում կանցկացնեն

GRANADA, SPAIN - MAY 14: Barcelona's Luis Suarez celebrates after scoring a goal during La Liga game between the FC Barcelona and Granada at Nuevo los Carmenes stadium in Granada, Spain on May 14, 2016. (Photo by Burak Akbulut/Anadolu Agency/Getty Images)
Next post

Սուարեսը բաց կթողնի Մեքսիկայի հետ հանդիպումը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan