ԹիմԼրահոսՏրանսֆերներ

Դարմիանը` «Բավարիայի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Իտալական «Տորինոյի» պաշտպան Մատեո Դարմիանը հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնային» և Մյունխենի «Բավարիային», տեղեկացնում է Football Italia-ն` հղում անելով Tuttosport-ին:

Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբի մարզական տնօրեն Արյեդո Բրայդան կհետևի հայկական արմատներ ունեցող պաշտպանի խաղին վաղը կայանալիք թուրինյան դերբիում:

Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբն ավելի մեծ շանսեր ունի վերջինիս տրանսֆերը գնելու հարցում: Հավելենք, որ Իտալիայի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպանը, ով կարողանում է հանդես գալ երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում հասցրել է մասնակցել 40 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին» և ավելի մոտեցավ չեմպիոնությանը

Next post

Գվարդիոլայի ժամանումը Բարսելոնա հուզել է բոլորին. Եվրոպական մամուլի արձագանքը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan