ԼրահոսՄամլո ասուլիսներ

Դավիդ Լուիս. «Բարսելոնան» արժանի հաղթանակ տարավ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը «Բարսելոնայի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

Բարսելոնան խաղաց ավելի արդյունավետ, ինչն էլ ապահովեց արդյունքը: «Բարսելոնան» մեզնից լավ էր խաղում: Նրանք ունեն 3 բարձրակարգ հարձակվողներ: Մեսսին ֆանտաստիկ խաղացող է, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Բարսան խելացի մարզիչ ունի և այլ հրաշալի խաղացողներ: Հիմա մենք պետք է մտածենք հաջորդ քայլի մասին: Հաջորդ խաղը դժվար է լինելու: Մենք պետք է պատրաստ լինենք հաղթելու ցանկացած ակումբի, որպեսզի անցնենք ամբողջ ճանապարհը,- Լուիսի խոսքերն է մեջբերում Sports.ru կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3-1 հաշվով:

 

Մեկնաբանություններ

Previous post

Լեո Մեսսին ընգրկվել է ՉԼ-ի խորհրդանշական հավաքականում

Next post

Թաքնված հանճարի հաղթական խաղաթուղթը. «Բարսելոնա»-ՊՍԺ՝ 3-1

Arman Azizyan

Arman Azizyan