ԹիմԼրահոս

Ջերարդը` Սուարեսի մասին

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը «Բարսելոնայի» դեմ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղից հետո գովեստի խոսքեր է հղել կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հասցեին, տեղեկացնում է իսպանական AS-ը:

«Սուարեսն իմ լավ ընկերն է, ում հետ ինձ հաճելի էր խաղալ նույն թիմում: Նա փոքրիկ մարտիկ է, որը «Բարսելոնայի» կազմում աներևակայելի մրցաշրջան անցկացրեց այս տարի: Հնարավոր է՝ Սուարեսը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբեւէ խաղացել եմ»,- հայտարարել է Ջերարդը:

Հիշեցնենք, որ Ջերարդն ու Սուարեսը միասին հանդես են եկել «Լիվերպուլում»:

Մեկնաբանություններ

2015-07-21_GALAXY-BARCELONA_13.v1437546891
Previous post

ICC. «Բարսելոնան» հաղթեց առաջին մրցակցին (Տեսանյութ, նկարներ, վիճակագրություն)

2015-07-21_GALAXY-BARCELONA_19.v1437553165
Next post

Լուիս Էնրիկե. Խոսել եմ Պեդրոյի հետ, նա պետք է որոշում կայացնի

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan