ԲլոգԹիմԼրահոս

Ջրացատկի փոխարեն՝ շքեղ ֆուտբոլ. «Բարսելոնա»-«Էսպանյոլ»՝ 5-1

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Կատալոնական դերբի էր: «Բարսան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էսպանյոլին»:

Լուիս Էնրիկեն խաղադաշտ էր դուրս բերել, թերևս, մարտական կազմը (Բրավո — Ալբա, Մասկերանո, Պիկե, Ալվես — Ռակիտիչ, Բուսկետս, Չավի — Նեյմար, Մեսսի, Սուարես): Հենց առաջին րոպեներից մրցակիցը ցույց տվեց, որ պատրաստվում է մեծ ուժերով պաշտպանվել, ու խաղալ հակագրոհների վրա: Եվ մեկնարկից 13 րոպե անց հենց այդպիսի հակագրոհներից մեկը առաջ մղեց «Էսպանյոլին»: Սերխիո Գարսիայի գոլը սառը ցնցուղ եղավ կապտանռնագույնների համար: Մինչև խաղակեսի վերջին րոպեն  պատասխան գոլը սպասեցնել տվեց:

Այո՛, մենք պարտվում էինք, այո՛, մենք այնքան էլ լավ վիճակում չէինք, բայց մեզ ամենեւին էլ հարկավոր չէր դիմել սադրանքի, ընկնել, վազել ու պայքարել 11 մետրանոց վաստակելու համար, մենք ընդամենը ունենք Լիոնել Մեսսիին, ով ավելացված րոպեին շքեղ գոլով եզրափակեց հին ու նոր «Բարսայի» չքնաղ գրոհը՝ 1-1:

Իսկ 53-րդ րոպեին «Կամպ Նոուն» արդեն հաղթում էր: Լեոյի երկրորդ ու ռեկորդակիր գոլն ու Պիկեի գլխով հարվածն արդեն զգալի առավելություն պարգեւեցին թիմին:

Լեո Մեսսին, ով հիանալի մարզավիճակում է, դարձավ Կատալոնական դերբիների պատմության լավագույն ռմբարկու, իսկ շոուն շարունակվում էր: Խաղը շարունակվում էր, իսկ ամենը, ինչ կատարվում էր դաշտում, նման էր «մի գոլանի» կոչվող խաղին: Բայց գոլերը մի տեսակ քիչ էին: Ահա խաղադաշտում հայտնվեց Պեդրոն՝ փոխարինելով գոլային փոխանցման հեղինակ դարձած Սուարեսին, ու միանգամից միացավ խրախճանքին՝ 4-1: Բայց Լեոն սիրում է ռեկորդներ սահմանել հետ-տրիկներով: Պահը բաց չթողեց. եւս մեկ փառահեղ բարսելոնյան կոմբինացիա՝ Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուի եզրափակումով: Լեո Մեսսին խփեց առաջնությունում իր 13-րդ գոլը: Բացի այդ, Լեոն դարձավ Լա լիգայի միակ ֆուտբոլիստը, ով մի ակումբում կարողացել է 400-ից ավել գոլի հեղինակ դառնալ(402): Այսպիսով՝ «Բարսելոնան» վստահ հաղթանակ տոնեց դերբիում ու շարունակում է սերուցքայիններից ետ մնալ 2 միավորով: Անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո — Չիլիացին, իրականում, որևէ լուրջ աշխատանք այս խաղում չունեցավ, սակայն հարկ եղած մի քանի դեպքերում լավ խաղ ցուցադրեց: Բրավոյի խաղը գնահատում ենք 7.5 բալով:

Ժորդի Ալբա — Հրթիռային իսպանացին կրկին խաղադաշտում լավագույններից էր ու անում էր ամեն ինչ: Աշխարհի չեմպիոն Ժորդի Ալբան ստանում է գնահատականը:

Խավյեր Մասկերանո — Արգենտինացի հենակետայինը, որ «վարձակալական» հիմունքներով արդեն երկար ժամանակ պաշտպանությունում է խաղում, կրկին վստահ ու անսխալ գործեց: Նրան, ինչպես եւ Ալբային, բաժին է հասնում գնահատականը:

Ժերար Պիկե — Պիկեն վերգտել է իր լավագույն մարզավիճակը, ինչի շնորհիվ պաշտպանությունը բավականին վստահ է գործում: Պիկեն նաեւ գոլի հեղինակ դարձավ: Ժերար Պիկե՝ 9.5  միավոր:

Դանի Ալվես — Իրականում, Դանին այլեւս այնպիսին չէ, ինչպիսին եղել է: Իրականում, Դանին այլեւս իր խաղը չի ցուցադրում: Բայց առանց նրա, մեր աջ եզրը թերի կլիներ… Դանի՝  7.5:

Սերխիո Բուսկետս — Անշուշտ, նրա սխալը կարող էր ճակատագրական դառնալ, սակայն թիմի հարձակումը ուղղեց ամեն ինչ: Բուսին իր տարերքի մեջ էր, սխալվեց, պայքարեց, արեց ամեն ինչ: Բուսի՝ 7,5:

Ռակիտիչ, Չավի — Կիսապաշտպանությունում հիանալի գործելուց բացի՝ երկուսն էլ փորձում էին հայտնվել հարվածային դիրքում: Դե իսկ գոլային փոխանցումներն անպակաս էին: Երկուսն էլ արժանանում են 8,5 գնահատականի:

Նեյմար, Սուարես — Աստղային հարձակման աստղային եզրերը ակտիվ էին: Սուարեսը նույնիսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Ճիշտ է, գոլեր չկարողացան խփել, սակայն աշխատանք կար: Զույգը նույնպես ստանում է 8,5 միավոր:

ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻ — Չցանկանալով ինչ-որ մեկին առանձնացնել, այնուամենայնիվ, հրաշամանուկի մասին չխոսելն անհնար է: Երրորդ հետ-տրիկը՝  չորս խաղերում: Սա է Լեո Մեսսի ռեկորդային ցուցանիշների հիմնաքարը: Կրկին տեսանք ֆանտաստիկ Լեոյին, կրկին տեսանք Ոսկե գնդակի քառակի դափնեկրին: Ավե՜ Լեո, ավե՜ արքա: 10 ! 

Ինյեստայի եւ Պեդրոյի խաղը գնահատում ենք 7, քանի որ քիչ խաղաժամանակ ստացան, իսկ Մատյոն՝ ա/գ:

Վերջում էլ առաջարկում եմ դիտել հանդիպման բոլոր գոլերն ու եւս մեկ անգամ հաճույք ու հպարտություն զգալ:

 

Սիրով, հաճույքով եւ հպարտությամբ ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

 

Մեկնաբանություններ

Previous post

Բարսելոնա-Էսպանյոլ. Տանտերերը աջակցեցին Թոմաս Վերմալենին

Next post

«Բավարիան» հետաքրքրված է Բուսկետսի ծառայություններով

Spartak Petrosyan

Spartak Petrosyan