ԹիմԿազմՄամլո ասուլիսներ

Էական չէ, թե երբ կվերադառնա Մեսսին. Լուիս Էնրիկե

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Խետաֆե»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

««Խետաֆե»-ն արժանի մրցակից է, որն ունի հրաշալի պաշտպաններ: «Խետաֆե»-ի դեմ հանդիպումը մեզ համար իսկական փորձություն կլինի: Նրանք սեփական հարկի տակ ավելի վստահ են խաղում:

Ինիեստան և Սերխի Ռոբերտոն շարք են վերադարձել: Չի կարելի ասել, որ նրանք պատրաստ են այդ խաղին հարյուր տոկոսով, սակայն հնարավոր է, որ նրանցից մեկը դուրս գա փոխարինման:

Ինձ համարա մեկ է, թե երբ կապաքինվի Մեսսին: Մրցաշրջանը երկար է: Կարևոր է, որ նա պատրաստ լինի հարյուր տոկոսով»,- հայտարարել է Լուիս Էնրիկեն:

Հիշեցնենք, որ «Խետաֆե»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:

 

Հաղորդում է `  FcBarcelona.com

Մեկնաբանություններ

BARCELONA, SPAIN - NOVEMBER 17:  Andres Iniesta of FC Barcelona runs with the ball during the La Liga match between FC Barcelona and Real Zaragoza at Camp Nou on November 17, 2012 in Barcelona, Spain. FC Barcelona won 3-1.  (Photo by David Ramos/Getty Images)
Previous post

Ինիեստան կարող է մասնակցել «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը

2015-08-11t190041z_1371888291_lr2eb8b1gsvhs_rtrmadp_3_soccer-uefa-barcelona-sevilla
Next post

Մեսսին անգլերեն է սովորում՝ Անգլիա հնարավոր տեղափոխության համար

ShahenEdigaryan

ShahenEdigaryan