ԲլոգԼրահոս

Եկանք, տեսանք, գնացինք. «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա»՝ 1-0

Բացարձակ կարեւոր չէ, ով է մարզում «Բարսան», ով է մարզում «Ռեալ Սոսյեդադը»: Կատալոնական «Բարսելոնան», որը, ի գիտություն բոլորիս, գլխավորում է Լուիս Էնրիկեն: Մարդ, որն այսօր պարտավոր է պարտության գլխավոր եւ միակ մեղավոր համարել իրեն՝ կազմի սխալ ընտրության հարցում: Խաղի վերաբերյալ, կարծում եմ, վերլուծություն անելու կամ խոսելու իմաստ,պատճառ, հնարավորություն չկա:

Թիմի բոլոր ֆուտբոլիստները ստացան միեւնույն գնահատականը՝ 2: 

Նույնիսկ իմաստ չկա հավատ ներշնչելու եւ հույս տալու, բայց… Բայց դա չի նշանակում, որ սա աշխարհի վերջն էր: Լինիդա Էնրիկեն, թե այլ մեկը, միեւնույնն է, մրցաշրջանի վերջում մենք կամփոփենք կատարվածն ու այդժամ եզրակացություն կանենք:

Վերջում ձեզ եմ տրամադրում մի նկար եւ առաջարկում դրանից հետո դիտել խաղի տեսությունը:

10898312_320090128182445_1806953905744921759_n

Նյարդային համակարգով, հավատով, սպասումներով եւ հպարտությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

 

Մեկնաբանություններ

2014-08-18_BARCELONA-LEON_58-Optimized.v1408396121
Previous post

«Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա». Հայտնի է մերոնց մեկնարկային կազմը

2015-01-04_R._SOCIEDAD-BARCELONA_19.v1420410135
Next post

Լուիս Էնրիկե. Այս պարտությունն անարդար էր

Spartak Petrosyan

Spartak Petrosyan