ԹիմԼրահոս

Էնրիկե․ Ես կցանկանայի, որ Պեդրոն մնար «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկություն է հայտնել թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին տեսնել «կապտանռնագույնների» կազմում, տեղեկացնում է Goal.com-ը։

«Պեդրոն բարձրակարգ ֆուտբոլիստ է, և ես որպես մարզիչ, կցանկանայի նրան տեսնել «Բարսելոնայում»: Սակայն դա իր որոշումն է»,- հայտարարել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Պեդրոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» Պեդրոյի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին առաջարկել են 30 մլն եվրո:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնայի» փոխավագը դարձավ Մասկերանոն

Next post

TMW. «Բարսելոնան» մերժեց «Յուվենտուսին»

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan