ԼրահոսՄամլո ասուլիսներ

Էնրիկե. Չեմ պատրաստվում հրապարակավ քննարկել Դանի Ալվեսը հարցը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի աջ պաշտպան Դանիել Ալվեշի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Բրազիլացու պայմանագիրն ավարտվում է 2015 թվականի ամռանը և նա կարող է ազատորեն բանակցել այլ ակումբների հետ։ Մյուս կողմից՝ տրանսֆերներ կատարելու նախկին արգելքը ուժի մեջ է մնացել և «Բարսելոնան» կկարողանա խաղացողներ ձեռք բերել միայն 2016 թվականի հունվարից հետո։

«Չեմ պատրաստվում հրապարակավ քննարկել Դանիի ակումբը լքել-չլքելու հարցը: Կարող եմ ասել, որ նա շատ կարևոր խաղացող է և ես գոհ եմ նրա խաղից այս մրցաշրջանում։

Եթե թիմից որեւէ խաղացող ցանկանում է հեռանալ, նա կարող է դիմել ակումբին։ Հնարավոր է նաեւ ակտիվացնել պայմանագրերում նշված կետը, ըստ որի խաղացողի պայմանգիրը խզվում է որոշակի գումարի դիմաց։

Տրանսֆերներ կատարեու արգելքը լավ խթան կհանդիսանա «Բարսելոնա Բ»-ի խաղացողների համար։ Երկրորդ թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք ինձ շատ են դուր գալիս։ Ունե՞նք արդյոք հնարավորություն վարձավճարով հանդես եկող խաղացողներին վերադարձնելու։ Կարծում եմ, այո,- նշել է Էնրիկեն։

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնայի» 2015/16 մրցաշրջանի մարզաշապիկները (Ֆոտո)

Next post

Մոյես. Հնարավոր է, որ Վելան չխաղա «Բարսայի» դեմ

Spartak Petrosyan

Spartak Petrosyan