ԼրահոսՄամլո ասուլիսներ

Էնրիկե. «Յուվենթուսը» ոչնչով չի զիջում մեզ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենթուսի» դեմ խաղից առաջ մասնակցել է ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված մամլո ասուլիսին: Իսպանացի մասնագետը խոսել է մրցակցի և թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

-«Յուվենթուսը» հիանալի մրցաշրջան է անցկացրել: Եզրափակիչին կմոտենանք սովորական տրամադրությամբ: Թիմի ֆուտբոլիստների մեծամասնության համար սա առաջին եզրափակիչը չէ: Պետք է կարողանանք իրացնել մեր պահերը: Խաղացել ենք Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի չեմպիոնների հետ և ձեռք ենք բերել այսպիսի խաղերին մասնակցելու հիանալի փորձ:

Չեմպիոնների լիգայի գավաթն ընթացիկ մրցաշրջանում մեզ համար կլինի երրորդը: Այսպիսի հիանալի մրցաշրջան «Բարսելոնան» դեռ մեկ անգամ է անցկացրել: Պետք է ապացուցենք, որ կարող ենք հաղթել: «Յուվենթուսը» ոչնչով չի զիջում մեզ:

«Յուվենթուսում» կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը: «Ծեր սենյորայի» կազմից կառանձնացնեի Անդրեա Պիրլոյին: Բացի այդ, «Յուվենթուսում» հանդես են գալիս հիանալի պաշտպաններ, ովքեր կարողանում են արագորեն գնդակը փոխանցել հարձակվողներին: Ալվարո Մորատան կարողացել է հզորացնել թուրինցիների խաղը, նա գոլային հոտառություն ունի: Չեմ կարող չխոսել նաև Կառլոս Տևեսի մասին, նա բարձրակարգ հարձակվող է:

Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հնարավոր է, որ նաև պատմության լավագույնը: Մեսսին լավագույնն է, սակայն նրան օգնում են  նաեւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները,- ընդգծել է Լուիս Էնրիկեն:

Մեկնաբանություններ

Bojan
Previous post

Բոյան. Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս լքել «Բարելոնան»

B5UULlBIUAIOaoO
Next post

Մեսսի. Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպես են ինձ ոգևորել «Բարսելոնայում»

Spartak Petrosyan

Spartak Petrosyan