ԼրահոսՄամլո ասուլիսներ

Ֆաբիո Կապելլոն՝ Լուիս Սուարեզի և Բարսելոնայի մասին

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն կիսվել է Բարսելոնայի խաղի մասին իր տպավորություններով:

Մարզիչը բոլորից լավ գիտի, թե ինչ է կատարվում ակումբում: Նա գտնում է խնդիրները լուծելու լավագույն տարբերակները, ֆուտբոլիստներին դասավորում դիրքերում այնպես, որ հնարավորինս լավ համապատասխանեն դրանց:

Ես կարող եմ ենթադրել, որ Լուիս Սուարեսը եզրում չպետք է խաղա: Այնպիսի ռմբակու, ինչպիսին Սուարեսն է, խաղալով եզրում կորցնում է իր հնարավորությունների 50%-ը:

Նրան պետք է խաղացնել կենտրոնում, ոչ թե եզրում: Սուրեսը աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից է, և այդ է պատճառը, որ Լուիս Էնրիկեն փնտրում է մարտավարական լուծումներ այս խնդիրը լուծելու համար:

Նայելով Բարսելոնայի խաղին՝ ես չեմ տեսնում այն, ինչ տեսնում էի անցյալում: Այս Բարսելոնան չի խլում գնդակը նույն եռնադով և չի կատարում արագ փոխանցումներ, ինչպես առաջ,- Կապելլոյի խոսքերն է մեջբերում Sports.ru կայքը:

Մեկնաբանություններ

Previous post

Լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ Նեյմարի վարկածով

Next post

Կարլես Պույոլը արժանացավ AS-ի մրցանակին

Arman Azizyan

Arman Azizyan