ԹիմԼրահոս

FC Barcelona say “NO” to FIFA

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ թիմը խզել է հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:

Պատճառը եղել է 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքը:

Կատալոնական ակումբը կբոյկոտի Ցյուրխում կայանալիք «Ոսկե Գնդակի» շնորհման միջոցառումը և ներկա չի գտնվի այդ արարողությանը:

«Նամակ եմ ուղարկել Բլատերին եւ ներկա չեմ լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը: Կխզենք հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մեզ հստակ չհիմնավորեն պատժի պատճառները»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Մեկնաբանություններ

853393-14475679-640-360
Previous post

Լապորտա. Պետք է պահպանել կայունությունը

2014-08-24_BARCELONA-ELCHE_69.v1420713339
Next post

«Բարսելոնա»-«Էլչե». Ուղիղ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan