ԹիմԼրահոս

Ֆերնանդես․ Պոգբայի տրանսֆերը գնելու տարբերակը չի դիտարկվել

 

Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Բարսելոնան չի պատրաստվում ձեռք բերել Թուրինի Յուվենտուսի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

— Պո՞գբա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ամեն տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի ֆուտբոլիստի տրանսֆեր ձեռք բերել։ Իհարկե, նա փայլուն ֆուտբոլիստ է, սակայն ներկա պահին մենք նրա տրանսֆերը գնելու տարբերակը չենք դիտարկում,- նշել է Ֆերնանդեսը։

Հիշեցնենք, որ վերջերս Պոգբան նշել էր իր՝ թիմում մնալու ցանկության մասին և վերցրել ծեր սենյորան լքած Կառլոս Տևեսի 10 համարի մարզաշապիկը։

Մեկնաբանություններ

Previous post

Բարսելոնային հարկավոր է Նոլիտոն

Next post

Մեսսին՝ Adidas-ի նոր գովազդային հոլովակում (Տեսանյութ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan