ԹիմԼրահոս

Գավառից և Գյումրիից մանկատներում ապրող 19 երեխաներ ներկա կլինեն «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը

ՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում oգոստոսի 9-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան եւ Գավառի մանկատների 19 երեխաներ մեկնեցին Թբիլիսի, ներկա գտնվելու օգոստոսի 11-ին տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպմանը:

ՀՖՖ տեխնիկական կենտրոնից՝ ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ և նախապես ժամանել էին երեխաները, նրանք Թբիլիսի ուղևորվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ուղեկցող ներկայացուցիչների հետ, հատուկ այդ նպատակով հատկացված ավտոբուսով, միմյանց և ուղեկիցների հետ լուսանկարվելուց և ծանոթանալուց հետո:

Հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի են հրավիրվել նաև անապահով ընտանիքներից եւ մանկատներից 9-ից 12 տարեկան երեխաններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից եւ Մոլդովայից:

Երեխաները կտեղակայվեն տեղացի երեխաների հետ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի սեկտորներից մեկում: Երեխաներին կտրամադրվեն նաև շապիկներ «Ֆուտբոլ քաղականությունից դուրս» մակագրությամբ:

Ծրագրվում է նաեւ, որ երեխաները կմասնակցեն փոքր մրցաշարի:

Աղբյուրը՝ ՀՖՖ

Մեկնաբանություններ

Previous post

Սուարեսի թվիթերյան գրառման սխալը վշտացրել է վրացի երկրպագուներին

Next post

Բարսելոնան ժամանել է Թբիլիսի

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan