ԲլոգԼրահոս

Գավաթային հետ-տրիկի ակնկալիքով…

Եվրոպական ֆուտբոլի հերթական մրցաշրջանը մոտենում է իր մայրամուտին: Առաջնություններից մի քանիսում արդեն չեմպիոնները պարզ են, մյուսներում էլ  սուր պայքար է ընթանում մինչեւ վերջին տուրը: Մենք ու մեր ակումբը այդ սուր պայքարը դավանողներից են: Ուզած-չուզած, ստացվեց այնպես, որ ինչ-որ մադրիդյան սերուցքային ակումբ հետապնդում է մեզ հնարավոր ամեն ձեւով: Չեմպիոնների լիգայում կիսաեզրափակիչ մյուս զույգի ֆավորիտն իրենք են…

11173649_1044864875541251_1132356930_n

… Լա լիգայում էլ մեզնից երկու միավորով են ետ ու կարծում են, որ ամեն ինչ դեռ առջեւում է…

10636237_579234312202022_219232414297407178_n

… ինչեւէ:

Լուիս Էնրիկեն գրանցում է ֆանտաստիկ ցուցանիշներ, մեկը մյուսի հետեւից գերազանցում իր նախնիներին, ամեն ինչ անսխալ անում, պայքարում բոլոր հնարավոր տիտղոսների համար: Նրանից այլ պահանջներ, բողոքներ չունենք: Իհարկե, շատերիս անհանգստացնում է թիմի վերջին շրջանի խաղը, որy 2 գոլ խփելուց հետո գցում 1 խաղի տեմպն ու վտանգի հանդիպում: Բայց մենք անհանգստության պահին պարզապես հիշում ենք, որ մեր սիրելի թիմում խաղում են հասարակ մահկանացուներ ու անցնում առաջ:

Վերջին 26 խաղերից միայն մեկն է մեր թիմը պարտությամբ ավարտել, իսկ մրցաշրջանում անցկացրած 51 հանդիպումներում տարել է 43 հաղթանակ: Սա ռեկորդ է, որը սահմանեց Լուչոն՝ անցնելով կատալոնական ակումբի բոլոր նախկին մարզիչներին:

Հայացք գցենք մրցաշրջանի սկզբին ու կրկին նայենք վերջին, որին, իհարկե, դեռ չենք հասել: Ի՞նչ էինք ուզում մենք եւ ի՞նչ ենք ստացել:

Լա լիգա

Իսպանիայի Պրիմերայում մեր թիմն առաջատար է: 33 խաղերից միայն չորսում ենք պարտվել, որոնցից երեքը, կարելի է ասել, պարտադիր չէին: Մենք պարտվեցինք սեփական հարկի տակ «Սելտային» եւ «Մալագային», դրսում՝ «Ռեալ Սոսյեդադին»: Որքան էլ ամեն ինչին նայենք երկրպագուի աչքերով, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ չորրորդ պարտությունը լրիվ բնական է, քանզի պարտություն կրել ենք ամենահզոր, ամենաբարդ մեր անմիջական մրցակցից: Մի պահ պատկերացնելով, որ մենք չենք պարտվել սեփական հարկի տակ անցկացրած երկու խաղերում, կարող էինք չեմպիոնական հերթական տիտղոսը տոնել: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Մեզնից 2 միավոր ետ է մնում «Ռեալը», որը դեռ միավորներ կորցնելու է: Դրսում «Սեւիլիայի», տանը՝ «Վալենսիայի» հետ խաղերից  Անչելոտին դժվար թե կարողանա խլել այնքան անհրաժեշտ 6 միավորը, առավել եւս այն դեպքում, երբ երկու մրցակիցներն էլ մոտիվացիա ունեն: Մեզ միայն սպասում է Մադրիդի «Ատլետիկոն», որի դաշտում ոչ ոքին, կամ հաղթանակը մեզ չեմպիոնական տիտղոս կտա:

Ամփոփելով թեման՝ նշենք, որ ֆավորիտը «Բարսան» է, ու հենց Լուչոյի սաները ամենաբարդ շրջանը հաղթահարելուց հետո պատրաստվում են տոնել չեմպիոնական առաջին եւ ոչ վերջին տիտղոսն այս մրցաշրջանում:

CDdAfJtWIAEcdYx

Իսպանիայի Արքայական գավաթ

Copa del Rey-ի մասին խոսելու այդքան էլ շատ բան չկա: Գավաթի բոլոր 8 խաղերում «Բարսան» հաղթել է: հաղթել է մեկը մեկից վստահ, մեկը մեկից ավելի ուժեղ մրցակիցների, որոնց թվում էին նաեւ «Վիլյառեալը» եւ «Ատլետիկոն»: Եզրափակչում ենք ու այնտեղ կրկին Սուպերկլասիկո է. Ամենա-ամենահայկական ծագումով բասկերն են մեզ հյուրընկալվելու «Նոու Կամպում»: Այնտեղ կրկին ու միայն հաղթանակ ենք ակնկալում, որը իմիջիայլոց, տեսնելու ենք:

B8d3da0CUAESHB3

Չեմպիոնների լիգա

Եթե ավելի խորանաք, ապա կնկատեք, որ Չեմպիոնների լիգայում էլ պարտվել ենք միայն ՊՍԺ-ին ու միայն խմբային փուլի մրցակցի հարկի տակ խաղում: Էնրիկեն այս տարի անում է այն, ինչ ժամանակին հիմնականում չէր կարողանում անել Պեպ Գվարդիոլան: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում մենք հաղթել ենք մրցակցի հարկի տակ տեղի ունեցած երկու խաղերում էլ: Առջեւում հենց Պեպի «Բավարիան» է, որին առաջին խաղում սեփական հարկի տակ ենք ընդունելու: Շատ բարդ հանդիպում, որին մոտենում ենք բավական լավ մարզավիճակում:  Մնում է միայն ընտրել ճիշտ տակտիկա ու լուծել մրցակցի հարցերը: Եզրափակչում էլ խնդիրներ, կարծում եմ, չենք ունենա՝ անկախ մրցակցի ով լինելուց:

2015-04-21_BARCELONA-PSG_05-Optimized.v1429652873

Խաղի որակի, փիլիսոփայության, տակտիկայի, Լուչոյի ու թիմի բոլոր ֆուտբոլիստների մասին խոսելը թերեւս ավելորդ է այս պահին: Առջեւում դեռ ամենավերջն է, իսկ ամենավերջում պարզ կդառնա, թե ինչքան ներուժ ուներ թիմն ու ինչքան պայքարեց:

Իհարկե, ցանկացածը կարող է չհամաձայնել ինձ հետ, ասել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, որ դեռ դժվար րոպեներ ունենք անցկացնելու, բայց եկեք լինենք մի փոքր ավելի պարզամիտ ու իրատես. լավագույն մարզավիճակում գտնվող թիմը գրեթե-ի աստիճան մոտ է բոլոր տիտղոսներին, մնում է միայն գրեթե-ները ջնջել ու գավաթները վեր պարզել:

Մեզ միայն մնում է հավատալ ու սպասել, ամեն ինչ հերթով, կամաց-կամաց մոտենում է: Առջեւում գավաթային հետ-տրիկն է…

Հպարտ, հավատով ու սպասումներով լի՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

 

 

 

Մեկնաբանություններ

36960df5-efa8-4b66-9ea5-4a772925be8e
Previous post

Թեստ. 8 հարց Չավիի մասին

pic_2015-04-27_ENTRENO_33.v1430133245
Next post

«Բարսելոնան» սպասում է մրցավարի ներողությանը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan