ԹիմԼրահոս

Գվարդիոլա․ «Բարսելոնայում» հանդես գալուց հետո Պեդրոն կարող է խաղալ յուրաքանչյուր ակումբում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կարող է իր լավագույն կողմերը դրսևորել յուրաքանչյուր ակումբում, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի հարաձակվողը որոշում է կայացրել տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ բավարար խաղաժամանակ չէր ստանում իր ներկայիս թիմում:

«Պեդրոյի շուրջ քննարկվող շշուկները ես չեմ կարող մեկնաբանել: Եթե ես այժմ գլխավորեի «Բարսելոնան», ապա որևիցէ բան կկարողանայի ասել: Նա Իսպանիայի ընտրանու հետ կարողացել է դառնալ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն:

Եթե դու այսքան տարի հանդես ես եկել «Բարսելոնայում», ապա կարող ես հանդես գալ յուրաքանչյուր ակումբում: Պեդրոյին հաջողություն եմ մաղթում»,- հայտարարել է Գվարդիոլան:

Մեկնաբանություններ

Previous post

Metro. Պեդրոն 48 ժամվա ընթացքում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Next post

Մարտինո․ Մեսսիին քննադատողներն իրավունք չունեն ֆուտբոլ վերլուծել

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan