ԹիմԼրահոս

Հալիլովիչը՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնլու է Խիխոնի «Սպորտինգում», պատմել է, որ կատալոնական ակումբ տեղափոխվելը մասամբ պայմանավորված է Լիոնել Մեսսիի հետ խաղալու հետ:

«Ես այլ թիմերից էլ տարբերակներ ունեի, բայց «Բարսելոնայի» առաջարկն իսկական անակնկալ էր: Մայրս հարցնում է միթե՞ դա ճիշտ է: Որոշում կայացնելիս չեմ կասկածել, չէ որ ես Մեսսիի երկրպագուն եմ:

Այս ակումբում ինձ տպավորեցին ֆուտբոլիստներն ու մարզիչները: Նաև այն, որ այստեղ մեծ ուշադրություն է դարձվում գնդակի հետ աշխատանքին:

Իսկ Մեսսին լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է: Մեր ծանոթության առաջին օրը նա ինձ խնդրեց, որ ինչ-որ բանի կարիք ունենալիս դիմեմ նրան: Դա ինձ համար իսկական շոկ էր: Նա լավագույնն է աշխարհում,- խորվաթի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:

Մեկնաբանություններ

Previous post

Մեսսին ընդդեմ Մարադոնայի (Տեսանյութ)

Next post

Ինիեստա․ Դեռ ոչ մի ակումբ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի հաղթողը կոչումը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan