ԼրահոսՏեսանյութեր

Փոքրիկ անդրադարձ Անրիի կարիերային

ArmBarca.com-ը հիշել է լեգենդար ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրիի ամբողջ կարիերան և հավաքել ամեն ակումբում նրա գոլերը:

«Մոնակո». Անրին կարիերան սկսել է Մոնակոյում, որտեղ հանդես է եկել 1994-1999 տարիներին: Մոնակոյի կազմում 141 խաղում Անրին խփել է 28 գոլ:

«Յուվենտուս». Մոնակոյում իրեն բացահայտելով, Անրին տեղափոխվեց «Յուվենտուս», որտեղ ցույց տալ իրեն չհաջողվեց: Ծեր Սինյորայի կազմում Անրին անցկացրեց մեկ մրցաշրջան, խփելով ըբդամենը 3 գոլ:

«Արսենալ». Տաղանդավոր հարձակվողի վրա ուշադրություն էին դարձնում Արսենալում, որը գլխավորում էր Արսեն Վենգերը: Հենց զինագործների կազմում Անրին դրձավ իսկական աստղ: Լոնդոնում Թիերին 8 տարում դարձավ 226 գոլի հեղինակ:

«Բարսելոնա». Արսենալից հետո Անրին 3 տարի անցկացրեց Բարսելոնայում. Բարսելոնայում 121 խաղում Անրին դարձավ 49 գոլի հեղինակ:

«Ռեդ Բուլլս». Կարիերան ավարտելու նպատակով Անրին ուղևորվեց ՄԼՍ, որտեղ խաղաց «Նյու-Յորք Ռեդ Բուլլս» ակումբի կազմում: ԱՄՆ-ում անցկացրած 4 տարիների ընթացքում Անրին խփեց 525 գոլ և դարձավ տեղի երկրպագուների սիրելի խաղացողը:

Ֆրանսիայի հավաքական. Ֆրանսիայի հավաքականի կազմում Անրին հանդես է եկել 1999-2010 թվականներին: Այս տարիների ընթացքում՝ 123 խաղում դարձել է 51 գոլի հեղինակ:

2012 թվականին ՄԼՍ-ի ընդմիջման ժամանակ Անրին վերադարձավ Արսենալ և աչքի ընկավ խփած գնդակով:

Մեկնաբանություններ

Previous post

Կարլես Պույոլը արժանացավ AS-ի մրցանակին

Next post

#NadalFCB. Ինիեստան, Դանի Ալվեսը և Մունիրը (Տեսանյութ)

Arman Azizyan

Arman Azizyan