ԲլոգԼրահոս

Հոգնածաֆոբիա. «Բարսելոնա»-«Վիլյառեալ»՝ 3-1

Շտեգենը, Ալբան, Պիկեն, Մատյոն, Ալվեսը, Մասկերանոն, Ինյեստան, Ռաֆինյան, Նեյմարը, Մեսսին եւ Սուարեսը  այսօր դուրս էին եկել «Նոու Կամպ»՜ գործնականում ապահովելու եզրափակչում տեղը:

Ինչպես առաջին 41 րոպեները ցույց տվեցին՝ դեղին սուզանավն ամենեւին էլ դեմ չէր իրադարձությունների զարգացմանը: Հանդիպումը մեկնարկեց եւ ամբողջությամբ անցավ տխուր, ձանձրալի, չդիտվող ու տաշող տեմպի տակ: Կապտանռնագույնները գնդակը գլորում էին ձախից աջ, իսկ «Վիլյառեալի» ֆուտբոլիստները հետեւում էին գնդակի օրինակին:

Բա՛յց… Եկեք մի պահ պատկերացնենք մեզ ակումբի ֆուտբոլիստ, ով արդեն մեկ ամսից ավել 3 օրը մեկ դուրս է գալիս խաղադաշտ ու վազում 90 րոպե: Եկեք պատկերացնենք, թե ինչ կարող է կատարվել այդ պրոֆեսիոնալ դարձած եւ իմունիտետ ձեռք բերած օրգանիզմների հետ այս ամենից հետո: Եվ ինչպես մրցաշրջանի ընթացքում արդեն պատահել էր, հիմա պատմությունը կրկնվում է: Թիմում նկատվում է հոգնածություն եւ ցանկության ոչ այդքան մեծ չափաբաժին: Բացարձակ կապ չունի, որ թիմում արդեն 7-8 տարի է գործում է «Ինչքան ուզենք, էնքան կխփենք» կարգախոսը, ամեն ինչի մեղավորը հոգնածությունն է: Չմեղադրելով եւ չնսեմացնելով մեր տղաներին՝ հարկ եմ համարում հիշեցնել, թե ինչպիսի ֆուտբոլ է ցուցադրել «Բարսան» վերջին մեկ ամսվա ընթացքում, որից հետո էլ պետք է նշել, որ այսօր մենք հաղթել ենք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Եթե Բասկոնիայում թիմը կարողանում էր հակագրոհել եւ 5 գոլ խփել, ապա այստեղ այլեւս ուժ չկար: Առջեւում «Լեւանտեի»  դեմ հանդիպումն  է, որը հիանալի հնարավորություն է ուժերը կարգի բերելու համար: Ուղիղ մեկ շաբաթ անց մեզ սպասում է Անգլիայի գործող չեմպիոնը, որի հարցերը հենց այնտեղ պետք է լուծել: Տրամաբանական է, որ «Լեւանտեի» դեմ խաղում մենք կտեսնենք ոչ մեկնարկային կազմն ու հնարավոր է, որ նույնիսկ երիտասարդները խաղալու հնարավորություն ստանան:

Ինչեւէ, Լեո Մեսսիի գոլին պատասխանեց Տրիգուերոսը, ում հարվածին պատրաստ չէր Շտեգենը: Անկասկած, Մարկը մեղավոր էր այդ դրվագում, սակայն լինենք լավատես եւ հիշենք, թե ինչպիսի սեյվ արեց նույն Մարկը այդ սխալից ավելի շուտ: Ցանկացած դարպասապահ կարող է հայտնվել նման իրավիճակում, այնպես որ, մոռանում ենք կատարվածը: Այնուհետեւ արդեն հերթը հասավ Ինյեստային եւ Պիկեին: Ճիշտ է, Նեյմարը 11 մետրանոցը հստակ իրացնելով կամրագրեր եզրափակչում տեղը, սակայն լինենք իրատես ու փաստենք, որ դեղին սուզանավն ի վիճակի չէ հաղթել «Բարսային» 2-0 հաշվով: Այնուամենայնիվ, մենք պայքարելու ենք հաղթանակի համար:

B9l4cMGIMAM7GS-

Անցնենք գնահատականներին.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Ես չեմ զլանա եւս մեկ անգամ կրկնել, որ գերմանացին 3-4 տարուց լինելու է լավագույնը աշխարհում, լինելու է ավելի լավը, քան շա՜տ հզոր դարպասապահներ, ովքեր այս պահին դասվում են լավագույնների շարքին: Այսօր Շտեգենն անելու բան չուներ. որտեղ պետք էր  փրկել՝ փրկեց, որտեղ պետք էր աչալուրջ լինել՝ չեղավ: Մարկը ստանում է միավոր:

Ժորդի Ալբա – Եթե ես մեկ անգամ էլ խոսեմ այս երեւույթի տաղանդաշատ լինելու մասին, ապա նյութի վերնագիրը կարող է դառնալ «Ալբայի 50 գովասանքները»: Ասել կուզեմ՝ միավոր:

Ժերեմի Մատյո – Ֆրանսիացին կրկին մեկնարկային կազմում էր, այս անգամ իր հասակակից (բառիս բուն իմաստով) Պիկեի հետ կազմել էր պաշտպանության կենտրոնը: Լավ խաղաց կենտրոնականը. միավոր:

Ժերար Պիկե – Կա՞ կենտրոնական պաշտպան, ով ավելի լավն է այս պահին նրանից: Ռոբերտ Արզումանյա՞ն… հնարավոր է… սակայն Եվրոպայում նա անգերազանցելի է այս պահին: Գոլ՝ Սաշայի պատվին, գոլ՝ եզրափակչի ուղեգրի տեսքով: Պիկե՝ միավոր:

B9l2nUmIIAEx7pc

Դանի Ալվես – Չխորանանք ու չմանրամասնենք, թե ինչու եւ ինչպես Դանին կկարողանա խաղալ ավելի լավ, ավելի օգտակար: Խենթ բրազիլացին ստանում է գնահատականը:

Խավյեր Մասկերանո – 2014-ի «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստն այսօր անկրկնելի էր: Սուզվում էր մինչեւ ջրի հատակն ու ոչնչացնում դեղիններին: Ոչ մի շանս կենտրոնում: Մասկերանոն լավագույնն էր այսօր: Մասկե՝ 9.5:

Ռաֆինյա – Այս տղան ապացուցում է, որ խաղաժամանակ ստանալու իրավունք ունի: Իհարկե, նա վատ չխաղաց: Ճիշտ է, գոլ էլ խփեց, բայց արեց այն, ինչ պետք էր ու կարող էր: Ռաֆինյան այս անգամ ստանում է միավոր:

B9luWdSIQAMYBYA

Անդրես Ինյեստա – Դոնը լավ հանդիպում անցկացրեց: Գոլն ու բազմաթիվ փոխանցումները, կախարդական խաղն ու վերահսկումը դաշտում՝ օգնում էին թիմին ավելի լավ գործել: Այս ամենն իրենից ներկայացնում է 8.5 միավոր:

Սուարես, Նեյմար  – Որքան հիասքանչ են գործում նրանք խաղադաշտում, այնքան դժգույն էր դուետի խաղն այսօր: Բրազիլաուրուգվայական զույգը այսօր չգոհացրեց: Չնայած գոլային փոխանցմանը ու շատ աշխատանքին, Սուարեսին չհաջողվեց հասնել գոլի, իսկ Նեյմարը պարզապես ձախողեց խաղը: ՆեյՍու՝ 6:

Լիոնել Մեսսի – Եզակին, ով փորձում էր անընդհատ սրել խաղը: Մի քանի փոխանցումները, գոլային փոխանցումն ու գոլը ձեւավորում են միավորը:

Այսպիսով, թիմը մեկ ոտքով եզրափակչում է: Ուղիղ մեկ շաբաթ անց մեկ անչափ կարեւոր հանդիպում ունենք, որտեղ սպասում ենք ֆանտաստիկ ֆուտբոլ: Ասեմ նաեւ, որ ես տեսնելու եմ այդ ֆանտաստիկ ֆուտբոլը ու հավատացնում, որ հենց այդպես էլ լինելու է:

Վերջում էլ մնում է դիտել հանդիպման բոլոր գոլերը:

Հետեւելով ավանդույթներին՝ Visca el Barca y  Visca Catalunya !

Հավատով ու հաղթանակով՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

10849745_10153054160489305_4555458622706561781_n
Previous post

«Բարսելոնա»-«Վիլյառեալ». Մեկնարկային կազմը

BzHuxCUIEAE5cNy
Next post

«Բարսելոնա»-«Լեւանտե». Մեկնարկային կազմը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan