ԲլոգԼրահոս

Ինչքան ուզենք, էնքան կխփենք.«Ատլետիկ»-«Բարսելոնա»՝ 2-5

Թեեւ մենք որոշակի դադար էինք վերցրել եւ չէին երեւում մոտ մեկ շաբաթից ավելի, այնուամենայնիվ, ինձնից պրծում չկա:

Կատալոնական «Բարսելոնան» հերթական հանդիպումն անցկացրեց՝ «Սան Մամեսում» հյուրընկալվելով «Ատլետիկ Բիլբաոյին»:

Կլաուդիո Բրավոն, Ժերար Պիկեն, Ժերեմի Մատյոն, Ժորդի Ալբան, Դանի Ալվեսը, Սերխիո Բուսկետսը, Չավին, Ռակիտիչը, Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը խաղադաշտ դուրս գալուն պես իմաց տվեցին, որ այսօր պետք է կոտրվի 4-ամյա սառույցը:

Հանդիպման 15-րդ րոպեին Լիոնել Մեսսին օգտվեց մրցակցի կողմից կառուցված պատի անդրադարձերից ու բացեց հաշիվը՝ 1-0:

B9WiMHuCQAAKNh1

Անցավ եւս 11 րոպե ու հերթը Լուիս Սուարեսինն էր: Վերջինս օգտվեց Լեոյի ճշգրիտ փոխանցումից ու ոչ պակաս ճշգրիտ հարվածով հաշիվը դարձրեց 2-0:

B9Wd8zRCYAAAb7S

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 15 րոպե անց արդեն Միգել Ռիկոն հաշիվը դարձրել էր 1-2, սակայն համաձայնե՛ք, բայց պետք չէր…

Արդեն 4 րոպե անց դե Մարկոսի ինքնագոլն ու Նեյմարի գոլը հաշիվը 4-1 դարձրին: Արից Ադուրիցին հաջողվեց խփել թիմի երկրորդ գոլը՝ 2-4:

Դրանից հետո հեռացվեց Էչեիտան, իսկ 86-րդ րոպեին Պեդրոն դրեց հանդիպման վերջակետը՝ 2-5:

B9Wj-aVCYAEzZHG

Անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո  – Չիլիացին հասցրեց  մի քանի գերազանց սեյվի հեղինակ դառնալ, իսկ Ադուրիցի գոլը, կարծում եմ, հենց նրա մեղքով ստացվեց: Այնուամենայնիվ, բրավո Բրավո՝ 7.5:

Ժորդի Ալբա –  Իսպանացին կրկին հիասքանչ էր գործում: Արագավազ ձախ եզրայինը անթերի կատարեց իր բոլոր պարտականությունները: Հիանալի հարձակվեց եւ պաշտպանվեց: Ալբան նույնիսկ կարող էր գոլ խփել: Ալբա՝ 8,5:

Ժերար Պիկե, Ժերեմի Մատյո – Պաշտպանության զույգը այսօր երկարատեւ ընդմիջումից հետո կրկին միասին խաղադաշտում էր: Տղաները, կարելի է ասել, վատ խաղ չցուցադրին: Ֆրանսաիսպանական դուետը ստանում է միավոր:

Դանի Ալվես – Իհարկե, Դանին հարձակման գծում շարունակում է ավելի լավ հանդես գալ, քան իր իրական դիրքում: Այսօր անկեղծ պետք է լինել եւ ասել, որ բրազիլացին ամենալավ հանդիպումը չանցկացրեց: Ալվես՝ 7:

Սերխիո Բուսկետս – Վաղուց չէինք տեսել խաղացող-մարզչի փայլուն հանդիպումներից: Բուսին այսօր անթերի էր հենակետայինի դիրքում: Մրցակցի գրոհները տապալվում էին կենտրոնում, եթե իհարկե դրանք հասցնում էին սկսվել: Բուսի՝ 8,5: 

Իվան Ռակիտիչ, Չավի – Կիսապաշտպանության երկու եզրերն այսօր չփայլեցին: Ճիշտ է, Չավին կարող էր նույնիսկ գոլ հեղինակել, իսկ Ռակիտիչը մի քանի դրվագում գերազանց գործեց, բայց սա նրանց ամենալավ հանդիպումներից չէր: Պարզապես հաճելի էր տեսնել, թե ինչպես է «Սան Մամեսը» հոտնկայս ծափահարում փոխարինվող Չավիին: Զույգը ստանում է  միավոր:

ՄՍՆ – Ահարկու է հարավամերիկյան այս եռյակը, ահարկու՜… Լավագույնն ու անգերազանցելին ողջ Եվրոպայում: Ամենաբնորոշն է այս եռյակին բնութագրելու համար տվյալ արտահայտությունը: Միասին վերցրած 7 միավոր, որոնցից 4 գոլ եւ 3 գոլային փոխանցում: Միայն Մեսսին կարելի է ասել դուբլի հեղինակ դարձավ ու հենց երկու գոլային փոխանցում էլ կատարեց: 9.5 !

B9WnSTPCIAALWf_

Այսպիսով, կապտանռնագույնները Լուիս Էնրիկեի գլխավորությամբ  հինգ անընդմեջ հաղթանակներից հետո արդեն մեկ միավոր են զիջում առաջատար «Ռեալին»: Այսօր թիմը լավ գործեց ու կարող էր 5-ի փոխարեն 7-8 նույնիսկ ավել գոլ խփել: Թիմը հիանալի խաղում էր հարձակման գծում եւ հասցնում էր նաեւ պաշտպանվել: Մենք տեսանք նաեւ «Բարսելոնա», որը հակագրոհել գիտի, որը կարողանում է իրագործել պահերի մեծ մասը: Մի խոսքով՝ վստահ հաղթանակ ու ամեն ինչ առջեւում է:

Վերջում էլ դիտեք հանդիպման բոլոր գոլերը:

Կարոտով, սիրով. հաճույքով ու հպարտությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

2013-06-03_NEYMAR_90.v1370275881
Previous post

Sport. Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը

10849745_10153054160489305_4555458622706561781_n
Next post

«Բարսելոնա»-«Վիլյառեալ». Մեկնարկային կազմը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan