ԹիմԼրահոս

Ինիեստա․ Դեռ ոչ մի ակումբ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի հաղթողը կոչումը

 

Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարի անընդմեջ նվաճելը լուրջ և ծանր խնդիր է, բայց մենք կձգտենք լուծել այն, ասել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան:

«Դեռ ոչ մի ակումբ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի հաղթողը կոչումը: Անցյալում մենք արդեն փորձել ենք մի քանի անգամ անընդմեջ դուրս գալ եզրափակիչ: Այժմ կձեռնարկենք ևս մեկ փորձ:

Մենք միշտ ձգտում ենք առավելագույնին, և այս մրցաշրջանը բացառություն չէ, թեև հաղթանակը պարտությունից բաժանում է ընդամենը մեկ քայլ»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում «Բարսելոնան» ուժեղ էր Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից»:

Մեկնաբանություններ

hali5_0
Previous post

Հալիլովիչը՝ Մեսսիի մասին

of Manchester City of Crystal Palace during the Barclays Premier League match between Manchester City and Crystal Palace at the Etihad Stadium on December 20, 2014 in Manchester, England.
Next post

Խեսուս Նավասը հետաքրքրել է Բարսելոնային

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan