ԼրահոսՄամլո ասուլիսներ

Ինիեստա. Հուսով եմ, Լեոն կստանա «Ոսկե գնդակը»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է իր թիմակից Նեյամրի մասին և ամփոփել է անցնող տարին:

Ես ոչ մի կասկած չունեմ Նեյմարի տաղանդի հարցում: «Բարսելոնան» կատարյալ վայր է զարգացման համար: Հուսով եմ, նա կշարունակի նույն ոգով: Նեյմարը շատ օգտակար է թիմի համար:

Մեսսի՞ն: Հուսով եմ, որ Լեոն կստանա «Ոսկե գնդակը»: Դա հաճելի կլինի, քանի որ մրցանակը խոսում է ամբողջ թիմի հաջողության մասին:

Նոր տարում մենք ավելի կկատարելագործենք մեր խաղը, և կփորձենք մեր նպատակները իրականություն դարձնել, – ասել է Ինիեստան:

Մեկնաբանություններ

Previous post

Սերխի Սամպերը կարող է տեղափոխվել Անգլիա

Next post

Նեյմարը որոշեց զվարճացնել հանրությանը...(Տեսանյութ)

Arman Azizyan

Arman Azizyan