ԹիմԼրահոս

Ինիեստան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Սևիլյայի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել International Champions cup ընկերական մրցաշարի շրջանակում «Ֆիորենտինայի» հետ կայացած մրցավեճում (1:2):

31-ամյա ֆուտբոլիստը ոտքը վնասել է առաջին խաղակեսի ընթացքում և ընդմիջմանը փոխարինվել է:

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերով կատալոնական թիմի ավագը լուրջ վնասվածք չի ստացել: Սակայն այսօր` օգոստոսի 3-ին իսպանացին պետք է լրացուցիչ բուժզննում անցնի:

Եվրոպայի Սուպերգավաթում «Սևիլյայի» հետ մրցավեճում Ինյեստայի մանակցությունը հարցականի տակ է: Ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի «Ռոմայի» հետ կայանալիք Գամպերի գավաթի հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 5-ին:

Մեկնաբանություններ

Javier+Mascherano+Club+Atletico+de+Madrid+fGCtczBxCUax
Previous post

Մասկերանոն հետաքրքրել է «Յուվենտուսին»

ivan_rakitic-482223168
Next post

Ռակիտիչ. Գերադասում ենք հաղթել պաշտոնական խաղերում

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan