ԲլոգԹիմԼրահոսՄամլո ասուլիսներ

Կալաձեն՝ Մեսսիի երկրպագուների և Եվրոպայի Սուպերգավաթի մասին

Եվրոպայի 2015թ․-ի Սուպերգավաթի շրջանակներում Footboom.com-ի լրագրող Վախթանգ Բզիկաձեն զրույց է ունեցել նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեի հետ, ով ժամանակին հանդես է եկել իտալական Միլանում։

— Այսպիսի իրարանցում ես դեռ չէի տեսել։ Ինչպես բոլոր վրացի երկրպագուները, ես նույնպես կարծում եմ, որ այսպիսի հանդիպումը Վրաստանի համար մեծ սպորտային հաջողություն է։ Բոլոր եզրափակիչներն էլ հետաքրքիր են լինում։ Բացի այդ, եզրափակչում հանդես են գալու մեծ ակումբներ՝ Բարսելոնան և Սևիլյան։

Կարծում եմ, որ այդ խաղում ֆավորիտը Բարսելոնան է։ Տոմսերի վաճառքից երևում է, թե մեր երկրպագուները որքան մեծ սպասումներով են գալու խաղադաշտ։ Այստեղ ֆուտբոլ շատ են սիրում։ Մեսսին Վրաստանում երկրպագուների մեծ բանակ ունի։

Այսպիսի մեծ քանակությամբ աստղեր են գալու Վրաստան, ինչը, իհարկե, մեծ օգուտ է յուրաքանչյուր երկրի համար։ Մեր երիտասարդ ֆուտբոլիստների մոտ մոտիվացիա կլինի, երբ նրանք կհետևեն մեծագույն ֆուտբոլիստների մարզմանը։ Դա նրանց համար մեծ օգուտ կլինի։

Այսպիսի հանդիպումները մեծ կարևորություն ունեն նաև քաղաքականությունում, քանի որ երկիրը դարձնում են էլ ավելի հայտնի։ Վրաստանը գնալով ավելի հայտնի է դառնում։ Վստահ եմ, որ մի քանի տարի առաջ մենք անգամ չէինք կարող պատկերացնել, որ այստեղ կլինեն Բարսելոնան և Սևիլյան։

Հաշվի առնելով մեր մարզադաշտերի վիճակը, մենք պարզապես չէինք կարող մեզ թույլ տալ պատկերացնել դա։ Սակայն ամեն ինչ փոխվեց, և փոխվեց դեպի լավը։ Պետությունը ծախսեց մոտ 8 մլն եվրո այս խաղին պատրաստվելու համար։ Վերջերս եզրափակիչն ընդունող մարզադաշտում էի և անչափ ուրախ էի, որ մեր մարզադաշտն այսպես փոխվել է,- նշել է Կալաձեն։

Մեկնաբանություններ

Previous post

Բարսելոնա-Սևիլյա խաղին ընդառաջ (Տեսանյութ)

Next post

Սուարեսի թվիթերյան գրառման սխալը վշտացրել է վրացի երկրպագուներին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan