Լրահոս

«Կապտանռնագույնները» մեկ միավորով հեռացան Լեւերկուզենից

Կայացավ «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Բայեր Լեւերկուզեն»-«Բարսելոնա» հանդիպումը:

Առաջին իսկ րոպեներից «Բայերը» գրոհում էր, բայց չէր կարողանում գրավել Տեր Շտեգենի դարպասը: «Բարսելոնան» ուենալով առաջին գոլային պահը՝ բաց չթողեց այն: 20-րդ րոպեին Ռակիտիչը գերազանց փոխանցում կատարեց Մեսսին, ով մեն-մենակ մնաց Լենոյի հետ, շրջանցեց նրան եւ գրավեց դարպասը: 3 րոպե անց Չալհանօղլուի եզրից կատարած փոխանցմանն անհաջող արձագանքեցին մեր պաշտպանները եւ Չիչարիտոն հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսը ավարտվեց 1-1: Երկրորդ խաղակեսում «Բայերը» փորձեց հաշվի մեջ առաջ անցնել, բայց Մարկ-Անդրեն այսօր իր բարձրության վրա էր: 9 սեյվ՝ մեկ խաղում:

Այսպիոսվ խաղն ավարտվեց ոչ-ոքի եւ «Բարսան» վաստակած 14 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

ArmBarca-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչում Մարկ-Անդրե տեր Շտեգենին:

Մեկնաբանություններ

pique_cristiano_ronaldo
Previous post

Քրիստիանու Ռոնալդու. «Պիկեի ռեակցիա՞ն»: Այստեղ քննարկելու ոչինչ չկա, ես ոչ ոքի անվճար չեմ գովազդում:

n00147498-r-b-008
Next post

Քրիստիանու Ռոնալդու. «Չեմ կարող 100% վստահ լինել, որ չեմ խաղա «Բարսելոնայում» կամ այլ անգլիական ակումբում

Karen Galstyan

Karen Galstyan