ԹիմԼրահոս

Կարլես Պույոլը արժանացավ AS-ի մրցանակին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլը կարիերայի ընթացքում իր ձեռքբերումների համար արժանացել է AS պարբերականի մրցանակին: Պույոլը այն «Բարսելոնայի» ավագն էր, որը համարվում է լավագույնը ակումբի պատմության, և լավագույններից մեկը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Ինչ վերաբերում է Իսպանիայի հավաքականին, ապա Պույոլի ներդրումը թիմի հաղթանակների մեջ անգնահատելի է: Մասնավորապես, Պույոլը մեծ ներդրում է ունեցել 2010 թվականի ԱԱ-ի ժամանակ Իսպանիայի թիմի հաղթանակի մեջ: Հիշեցնենք, որ մունդիալի կիսաեզրափակիչում Իսպանիան մրցեց ներկայիս աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանու դեմ և հաղթեց նվազագույն 1-0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ հենց Պույոլը, անկյունայինից կատարված փոխանցումից հետո գրավելով Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:

Ես մի քանի անգամ դիտել եմ այդ դրվագը, և չեմ հոգնում դրանից: Իհարկե, կարոտում եմ այն օրերին, երբ դուրս էի գալիս խաղադաշտ: Հիմա սովորում եմ հասկանալ ֆուտբոլը այլ տեսանկյուններից,- հայտարարել է Պույոլը, ով աշխատում է «Բարսելոնայի» ադմինիստրացիայում:

Մեկնաբանություններ

Previous post

Ֆաբիո Կապելլոն՝ Լուիս Սուարեզի և Բարսելոնայի մասին

Next post

Փոքրիկ անդրադարձ Անրիի կարիերային

Arman Azizyan

Arman Azizyan