ԹիմԼրահոս

Կարծում եմ, որ Պիկեի որակազրկումն անարդարացի է. Տեր Շտեգեն

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է թիմի պաշտպան Խերարդ Պիկեի որակազրկման մասին, հաղորդում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանն Իսպանիայի Սուպերգավաթի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ (1:1) խաղի ընթացքում հայհոյել էր եզրային մրցավարին, ինչի պատճառով հեռացվել էր խաղադաշտից և որակազրկվել 4 խաղով:

Այսպիսով, Պիկեն բաց կթողնի «Ատլետիկ»-ի, «Մալագա»-ի, «Ատլետիկո»-ի և «Լևանտե»-ի դեմ հանդիպումները:

«Կարծում եմ, որ Պիկեի որակազրկումն անարդարացի է: Պիկեն անչափ կարևոր ֆուտբոլիստ է ակումբի համար, մենք կզգանք նրա բացակայությունը:

Կփորձենք լավ հանդես գալ առաջիկա 4 հանդիպումներում, որպեսզի Պիկեի բացակայությունը չզգացվի»,- հայտարարել է գերմանացի երիտասարդ դարպասապահը:

Մեկնաբանություններ

1280x720_gracies-pedro_v2.v1439998242
Previous post

«Բարսելոնան» այլևս նոր ձեռքբերումներ չի ունենա

2013-04-27_ATHLETIC-BARCELONA_27.v1439976259
Next post

Ֆանտաստիկ գովազդ Մեսսիի մասնակցությամբ (Տեսանյութ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan