ԲլոգԼրահոս

Կատալոնական քոչարի՝ «Օլիմպիաշտադիոնում».

Շոգ էր: Եթե չեմ սխալվում, 15 թվի հունիսի 6-ն էր: Մտանք Բեռլին: «Օլիմպիաշտադիոնում» դրանց դուռը ծեծեցինք: Չբացեցին: Մրցավարն ասաց տեղում չեն, բայց տարածքում են: Հետո պարզվեց, գավաթն էին իրենց ձեռքով Կատալոնիա տանում:

Անհամ ու չխնդալու նախաբանով սկսեցինք: Լա՛վ արեցինք: Այսօր ինձ, քեզ, նրան եւ անգամ այ էն մեկին (ես դրա ինչն եմ ասել) կարելի է ամեն ինչ: Կարեւոր չէ, որ վաղը ես քննության եմ, դու դասի, մյուսը հղի է, իսկ այ էն մյուսը շատ անհամ անձնավորություն է (ես դրա ինչն եմ ասել):  Բացարձակ կարեւոր չէ, որ մի խումբ սերուցքայիններ այսօր երկրպագելու են իրենց թիմին, իսկ մոտ մեկ ամիս անց երկրպագելու են իրենց այսօրվա մրցակցին: Այո, կյանքը վարունգի պես մի բան է:

CE1T61HWgAA4hyZ

Հանճար կոչված արգենտինացին կերտեց այս հաղթանակը դեռ առաջին խաղում ու դրանից հետո, մեծ հաշվով, խոսելու ու քննարկելու ոչինչ չկար: Այսօր անգամ պարտությունը, որն իրականում ահավոր էր ու զզվելի, ոչ մեկին չէր հուզում: Պարտվեցին այսօր կատալոնացիները, քանի որ այդպես ցանկացան: Նրանք ապացուցեցին իրենց ամենակարող լինելն ու բարձր կարգը: MSN — այս երեք տառն իրենից ներկայացնում  է 114 գոլ եւ 52 գոլային փոխանցում մեկ մրցաշրջանի ընթացքում: Այն ներկայացնում է ավելի շատ գոլ, քան, օրինակ, ՊՍԺ-ն իր ողջ կազմով է խփել 14/15 մրցաշրջանում: «Ալյանս» արենայում «Լուչոյի» թեորեմը կրկին ապացուցվեց. «Տվե՛ք գնդակը մահացու եռյակին, եւ նրանք կանեն անհնարինը»:

Հաշված ժամեր անց մոլորակը կբաժանվի երկու հակադիր բեւեռների: Մի մասում կաթնայիններն են լինելու, մյուս մասում «Յուվեի» ու «Բարսայի» ֆաները: Քչերը կգերադասեն մադրիդյան ակումբն այս զույգից, իսկ մենք այդ քչերի թվում չենք: Մենք ընդունում ենք, որ ավելի անհարմար ու վտանգավոր մրցակից է Մադրիդը, մենք էլ չենք ցանկանում նրանց եզրափակիչում խոշոր հաղթել, կբավարարվենք թուրինյան ակումբով:

Չկա ոչինչ վերլուծելու, ասելու, մեկնաբանելու, գնահատելու: Այսօր խաղում էր «1/8Բարսելոնան», որն իր առջեւ դրված առաջադրանքն իրականում լուծեց: Առաջին խաղի մասին կարող եմ խոսել որքան ցանկանում եք: Ոչ թե հաղթական ավարտի, այլ մոտիվացիայի ու ֆուտբոլի գոյության պատճառով:

Օրեր անց կհռչակվի այս նույն թիմն Իսպանիայի չեմպիոն,  իսկ 17 օրից  բասկերը պարտված կլքեն «Նոու Կամպը»:

Մենք հպարտ ենք, անկրկնելի ենք ու զորեղ: Մենք գիտենք նաեւ հպարտ պարտվել ու արդար հաղթել: Մենք գիտենք քննադատել ու գովաբանել, քանզի մեր երակներով կապտանռնագույն արյունն է հոսում:

Ու միեւնույնն է՝ ով էլ լինի մեր մրցակիցը՝ կաթնային փոշին, թե թոշակառու պառավը, մենք հաղթելու ենք ու Ռայքստագին այս անգամ «Օլիմպիաշստադիոնն» է փոխարինելու, հայերին էլ՝ կատալոնացիները:

 

Վերջն ավանդական է՝ Visca el Barca y Visca Catalunya !

Հոգուց բխած՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնան»` ՉԼ-ի եզրափակչում

Next post

Սուարեսը վնասվածք է ստացել

Spartak Petrosyan

Spartak Petrosyan