ԹիմԼրահոս

Լապորտա. Պետք է պահպանել կայունությունը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով ղեկավարել է ակումբը 2003-2010 թվականներին հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել ակումբի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

Հիշեցնենք` կատալոնական ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ վաղաժամկետ ընտրություններ կանցկացվեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Դեռ պատրաստ չեմ վերջնական ասել, կմասնակցե՞մ արդյոք «Բարսելոնայի» նախագահի ընտրություններին: Այժմ մեր խնդիրն ակումբին սատարելն է: Այն աջակցության կարիք ունի, ինչպես երբևէ: Ես միշտ նպատակ եմ ունեցել կայություն պահպանել «Բարսելոնայում»»,- Twitter-ի իր էջում գրել է Լապորտան:

Մեկնաբանություններ

Previous post

Սուարեսին հետևում են ԱՊԼ-ի թիմերը

Next post

FC Barcelona say "NO" to FIFA

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan