ԹիմԼրահոս

Լիոնել Մեսսի. Ես կցանկանայի մասնակցել մարզմանը, բայց…

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ափսոսում է, որ չի կարողացել մասնակցել թիմի մարզմանը: Հայտարարվել էր, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը վատառողջ է:

Կատալոնական ակումբի մարզումը բաց էր և անցկացվում էր հատուկ երեխաների համար, ովքեր ցանկանում էին տեսնել «կապտանռնագույնների» աստղերին: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ էր Մեսսիի բացակայության կապակցությամբ: Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը չի դիմել թիմի բժիշկներին:

«Ես կցանկանայի մասնակցել մարզմանը: Բայց դա այն է, ինչ քեզնից կախված չէ: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաների երազանքներն իրականանան»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնայի» գործարքները Սուբիսարետայի օրոք

Next post

«Մոյեսի անեծքը». Կրքերը հանդարտեցնելու ժամանակն է

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan