ԹիմԼրահոսՄամլո ասուլիսներ

Լուիս Էնրիկե. Այս պարտությունն անարդար էր

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ պարտությունը (0:1), տեղեկացնում է Marca-ն:

-Այս կամ այն պահին համապատասխան որոշումներ են ընդունվում: Ես որոշեցի ռիսկի չդիմել, քանի որ ֆուտբոլիստները երկար ճանապարհ էին անցել եւ թիմին էին միացել հանդիպումից երկու օր առաջ:

Սակայն չգիտեմ, թե արդյոք հիմա նման որոշում կընդունեի, թե՞ ոչ: Պետք է ասեմ, որ հանդիպման հաշիվն արդար չէ. մենք ավելիին էինք արժանի: Սակայն վերջնական արդյունքում միայն հաշիվն է կարեւոր: Իսկ մրցակիցն էլ շատ լուրջ խաղ ցուցադրեց,- հայտարարել է Էնրիկեն:

Մեկնաբանություններ

Previous post

Եկանք, տեսանք, գնացինք. «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա»՝ 1-0

Next post

Չավի. Պարտավոր էինք շրջանցել «Ռեալին»

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan