ԼրահոսՄամլո ասուլիսներ

Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» ֆավորիտ է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները: Կապտանռնագույնները մրցելու են «Մանչեսթեր Սիթիի» հետ:

— «Մանչեսթեր Սիթին» բարդ մրցակից է և մրցաշարի հաղթողի հավակնորդերից մեկն է: Պետք է մանրակրկիտ վերլուծել մրցակցին: Մեր միջև հավասար պայքար կընթանա: Վերջին շրջանում Քաղաքայինները շատ բարձրակարգ խաղ են ցուցադրում: Մեր առավելությունն այն է, որ պատասխան հանդիպումն անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Սակայն, չեմ կարծում, թե դա կարող է վճռորոշ լինել:

Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի «Մանչեսթեր Սիթիին» ու քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք կբերի»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:

Մեկնաբանություններ

Previous post

ՉԼ. Ֆուտբոլիստները դժգոհ են վիճակահանության արդյունքներից

Next post

Լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ Նեյմարի վարկածով

Arman Azizyan

Arman Azizyan