ԼրահոսՄամլո ասուլիսներ

Լուիս Էնրիկե. Ցանկալի կլինի խմբային փուլն ավարտել առաջին տեղում

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հարցազրույց է տվել՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի ՊՍԺ-ի հետ հանդիպմանն ընդառաջ:

-Այս խաղը մեծ նշանակություն ունի, բայց ես այն մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը չէի անվանի: Մեզ դիմակայելու է Չեմպիոնների Լիգայի գավաթակրի կոչման հավակնորդներից մեկը:

Փարիզյան ակումբը հզոր է թե´ պաշտպանության, թե´ հարձակման գծում: Իհարկե ցանկալի կլինի խմբային փուլն ավարտել առաջին տեղում, բայց խմբում երկրորդ տեղը ողբերգություն չէ «Բարսելոնայի» համար: Ամեն ինչ հարաբերական է,- ասել է Լուչոն:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ 23:45-ին:

Մեկնաբանություններ

Previous post

Լուիս Սուարես. Փորձում եմ մոռանալ անցյալում կատարած սխալներս

Next post

Տեր Շտեգեն. Վստահ եմ, որ կհաղթենք

Arman Azizyan

Arman Azizyan