Թիմ

Լուիս Էնրիկե. Մեսսին, ինչպես ողջ թիմը, հրաշալի էր խաղում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է 14-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպման արդյունքները (1:1):

Խաղի մասին
-Այդպիսի ոչ հասարակ խաղադաշտում անցկացրած խաղի համար թիմին կշտամբելու պատճառ չկա: Մենք տիրում էինք նախաձեռնությանը և պրակտիկորեն չունեինք ոչ մի խնդիր: Բայց ֆուտբոլը մեզ չվարձատրեց մեր թափած ջանքերի համար:

«Վալենսիան» շատ լավ էր խաղում պաշտպանությունում: Պակո Ալկասերը անցկացրեց հիանալի խաղ, իսկ Սանտի Մինան գերազանց խաղաց խաղավերջում:

Ինձ չէր թվում, որ մենք դանդաղ էինք շարժում: Թիմը լավ ելույթ ունեցավ: Մենք ունեցանք բազմաթիվ պահեր, չնայած նրան, որ հակառակորդները նահանջել էին և լավ էին պաշտպանվում:

Միգուցե մեզ պակասում էր հստակությունը, ինչպես երբեմն լինումէ: Բայց ես գոհ եմ նրանից, թե ինչպես է թիմը վերաբերվել հանդիպմանը:

Մեսսիի մասին

-Մեսսին, ինչպես ամբողջ թիմը, հրաշալի էր: Նա ամեն խաղում ավելի լավն է դառնում:

Խաղից  դուրս  իրավիճակում գոլի մասին

-Ես դեռ չեմ տեսել գոլը: Ժամանակ չեմ ունեցել: Ես լավն եմ, բայց ոչ այդքան:

Այն մասին, թե ինչպես է Սուարեսը կանգնել Աբդենուրի ոտքին.

-Ես կրկնում եմ. ես չեմ հասել ՄակԳայվերի մակարդակին («Գաղտնի գործակալ ՄակԳայվերը» սերիալի հերոս ):
Ես չեմ կարող տեսնել և անել ամեն ինչ: Բայց ես գիտեմ այնքան, որ կարող եմ շոու անել:

Մեկնաբանություններ

busi_suarez
Previous post

Սերխիո Բուսկետս.Սուարեսը և Լեւանդովսկին լավագույն կենտրոնական հարձակվողներն են

andres-iniesta_q2tn84w22ecl1cedwsreyw95p-938x535
Next post

Անդրես Ինյեստա. Ամոթ էր ոչ-ոքի խաղալը, բայց թիմը զարգանում է

Raz Harutyunyan

Raz Harutyunyan