ԹիմԼրահոս

Լուիս Էնրիկե. Խաղն ավարտվեց Պիկեի հեռացումից հետո

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղին, որն ավարտվեց 1:1 հաշվով:

«Շնորհավորում եմ «Ատլետիկին», նրանք արժանի էին հաղթանակի: Իմ թիմը վատ չէր գործում, սակայն խաղն ավարտվեց Պիկեի հեռացումից հետո: Պետք է կարողանալ հաղթել եւ պարտվել: Երբեմն ավելի լավ է պարտվես, որպեսզի գիտակցես հաղթանակի գինը:

Դեռ չեմ կողմնորոշվել, թե ով է լինելու մեր հիմնական դարպասապահը: Կընդունեմ որոշում, որը կբխի ակումբի շահերից: Հնարավոր է, որ ամեն բան կմնա այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում էր կամ կլինի հակառակը: Ինչ վերաբերում է Պեդրոյին, ապա նա հայտնվել է բարդ իրավիճակում: Հուսով եմ՝ շուտով տրանսֆերային պատուհանը կփակվի և ամեն բան պարզ կդառնա»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկն» Իսպանիայի սուպերգավաթակիր դարձավ Բիլբաոյում կայացած առաջին խաղում 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակի շնորհիվ: Նախորդ անգամ բասկերտ տիտղոս նվաճել էին 1984-ին:

Մեկնաբանություններ

Previous post

Սուարեսը ստուգում է մրցաշարի ճշտությունը

Next post

Պիկեն կորակազրկվի 4-ից 12 հանդիպումով

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan