ԹիմԼրահոս

Լուիս Էնրիկեի և Ինիեստայի մամլո ասուլիսը

Մեզ կդիմակայեն իսկական չեմպիոններ, ասել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն՝ խոսելով Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Եվրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» մասին:

«Մեզ սպասվում է մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը, ինչը մեր վիճակը ստուգելու հրաշալի հնարավորություն է: Մեզ կդիմակայեն իսկական չեմպիոններ: Տիտղոսի համար հանդիպումը փորձություն է, եւ մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում խաղին: Ֆավորիտ համարվելը ոչ մի նշանակություն չունի: Խաղադաշտում պետք է ցույց տալ, որ մենք ավելի ուժեղ ենք: Մենք գիտենք, որ «Սեւիլիան» ուժեղ մրցակից է, որին միշտ էլ ծանր է հաղթելը: Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում ենք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին: Ինչքան շատ տիտղոս նվաճենք, այդքան լավ: Մեր մի քանի խաղացողներ կարող են ռեկորդներ սահմանել, մենք ունենք պատմության մեջ մտնելու շանս: Մենք պետք է հաղթենք, քանի որ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ունենք»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրոպայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնային» չի օգնի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը հիվանդ է խոզուկով:

Ինիեստա

«Երբ նվաճում ես երեք գլխավոր տիտղոսները, սկսում ես մտածել, թե ինչ կարելի է հաղթել։ Գիտենք, որ հեշտ չի լինի։ Գիտենք մրցակցի ուժը եւ այն, որ «Սեւիլիան» մարզում է հոյակապ մարզիչ»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն։

Թբիլիսիում կայանալիք «Բարսելոնա» — «Սեւիլիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Մեկնաբանություններ

Previous post

Ալվեսը՝ Թուրանի մասին

Next post

Բարսելոնա-Սևիլյա․ Խաղից առաջ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan