Թիմ

ԼՈՒԻՍ ԷՆՐԻԿԵՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ. ԿԱՐԾԵՍ, ԴՈՒՔ ՉԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՉԵՄՊԻՈՆ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն սուր քննադատության է ենթարկել թիմին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ հանդիպման ընդմիջմանը, որում «կապտանռնագույնները» հաղթել են 2:0 հաշվով,- տեղեկացնում է Sport.es-ը: Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացվեց չէր, եւ իսպանացի մասնագետը ֆուտբոլիստներին դիմել է հետեւյալ կերպ. «Ցանկանո՞ւմ ենք հաղթել Պրիմերայում: Այո՞, թե՞ ոչ: Կարծես, ոչ: Խաղում եք առանց թիմային արագության, ձեր գործողություններում չկա ինտենսիվություն: Այնպիսի տպավորություն է, որ ոչնչի համար չենք պայքարում: Կամ մեկ քայլ առաջ կանեք, կամ հրաժեշտ կտանք տիտղոսին: Պետք է լուծեք խնդիրը»:

armsport.am

Մեկնաբանություններ

Previous post

ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՀԱՂԹԵՑ ԲԵՏԻՍԻՆ

Next post

ՉԱՎԻ. ԿԱՄՊ ՆՈՈՒՈՒՄ ՌԵԱԼԸ ԽԱՂՈՒՄ ԷՐ ՓՈՔՐ ԹԻՄԻ ՆՄԱՆ

Ռազմիկ Դավթյան

Ռազմիկ Դավթյան