ԹիմԼրահոսՄամլո ասուլիսներ

Լուիս Էնրիկեն` իր ապագայի և չեմպիոնության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում իր թիմի հաղթանակը հրաժարվել է պատասխանել իր ապագային վերաբերող հարցերին:

«Երբ սկսեցի այստեղ աշխատել, ակումբը ոչինչ չնվաճեց: Մենք գիտեինք, որ անցումային շրջան է և փորձում էինք ամեն ինչ անել լավագույն ձևով: Չգիտեմ, արդյո՞ք նոր դարաշրջան ենք սկսում:

Կցանկանայի, որ այդպես լինի: Մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք նաև այլ տիտղոսների: Առջևում կարևորագույն երկու եզրափակիչներ են և մենք պետք է ապացուցենք, որ գերազանցում ենք մրցակիցներին:

Ապագայիս մասին կխոսեմ մրցաշրջանի ավարտից հետո: Այժմ այդ կապակցությամբ ասելու ոչինչ չունեմ»,-հայտարարել է Էնրիկեն:

Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանական լրատվամիջոցները բազմաթիվ անգամ կասկածի տակ են դրել Լուիս Էնրիկեի հետագա աշխատանքը զբաղեցրած պաշտոնում: Սակայն ակումբի ղեկավարությունը մշտապես հայտնել է մարզչին` իր վստահության մասին:

Մեկնաբանություններ

11202819_10153475265419305_2365890433050179513_n
Previous post

«Բարսելոնան»` Իսպանիայի 23-ակի չեմպիոն

Xavi+Hernandez+Barcelona+v+Club+Atletico+de+lNKqf8HLqf_x
Next post

Չավին կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan