ԹիմԼրահոս

Լուիս Էնրիկեն` «Մանչեսթեր Սիթիի» և «Մալագայի» դեմ խաղի մասին

Կատալոնական «Բարսելոնա»-ի իսպանացի 44-ամյա գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության մասին և շեշտել, որ ֆուտբոլիստները չպետք է կենտրոնանան «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի վրա, այլ մտածեն «Մալագա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները, հաղթել բոլոր խաղերում: Մենք փորձում ենք անել մեր աշխատանքը, որը պայմանավորված է գավաթներ նվաճելու հետ: Ներկա պահին մենք մտածում ենք միմիայն «Մալագա»-ի դեմ խաղի մասին:

Գիտեմ «Մանչեսթեր Սիթի»-ին, հիշում եմ այդ ակումբի դեմ հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել անցյալ տարի: Հետևում եմ նրանց, սակայն այդ մասին չեմ խոսում ֆուտբոլիստների հետ:

Մենք սովորենք մտածել բոլոր խաղերի մասին, սակայն հիմա այնպիսի իրավիճակ է, որ Իսպանիայի առաջնության ամեն մի խաղ մեզ համար մեծ կարևորություն ունի: Առջևում կարևոր ամիսներ են»,- հայտարարել է Լուիս Էնրիկեն:

Մեկնաբանություններ

pic_2015-01-11_BARCELONA-ATLETICO_40.v1421062812.v1421574511
Previous post

Նեյմար. Լեոն իմ լավագույն ընկերն է

pic_2015-01-11_BARCELONA-ATLETICO_40.v1421062812.v1421574511
Next post

Ռակիտիչը Նեյմարին համեմատել է Մեսսիի հետ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan