ԼրահոսՄամլո ասուլիսներ

Լուիս Սուարես. Փորձում եմ մոռանալ անցյալում կատարած սխալներս

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ շարունակում է աշխատել իր էմոցիաների վրա, հաղորդում է Sports.ru-ն:

«Ես դեռ աշխատում եմ խաղադաշտում իմ զայրույթի ղեկավարման վրա: Ես հասկանում եմ, թե ինչ եմ արել նախկինում, այդ իսկ պատճառով ուշադիր եմ, հատկապես հիմա, երբ ինձ հետևում են 2-3 անգամ ավելի ուշադիր:

Ես պետք է խելացի գտնվեմ և խուսափեմ վտանգավոր իրավիճակներից: Փորձելու եմ հեռու մնալ կոնֆլիկտներից և հակասական իրավիճակներից: Ես խաղադաշտում շփվել եմ մրցակիցների հետ, բայց չեմ դիմելու կեղտոտ արարքների»,- հայտարարել է Սուարեսը:

Մեկնաբանություններ

Previous post

Էդինսոն Կավանիի շռայլ խոսքերը՝ Լեո Մեսսիի մասին

Next post

Լուիս Էնրիկե. Ցանկալի կլինի խմբային փուլն ավարտել առաջին տեղում

Arman Azizyan

Arman Azizyan