ԹիմԼրահոսՄամլո ասուլիսներ

Էնրիկեն` «Բավարիայի» դեմ խաղի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Այո, մեզ մոտ հակագրոհելն ամենալավն է ստացվում: Եթե Գվարդիոլան այդպես է ասել, ուրեն մենք ընդունում ենք նրա գովեստի խոսքերը: Բացի այդ, ինչպես և «Բավարիան», մենք ցանկանում ենք տիրել գնդակին:

Պետք է օգտագործենք մեր զենքը, որպեսզի կարողանանք հաղթել մրցակցին: Կանենք ամեն բան, որպեսզի պատասխան խաղը նման լինի առաջին խաղին:

Երկու թիմերն էլ և՛ պաշտպանվում են, և՛ հարձակվում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է հաղթենք մրցակցին»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:

Մեկնաբանություններ

Previous post

Անդրես Ինիեստան դարձավ 31 տարեկան

Next post

Goal.com. Դանի Ալվեսը կմնա «Բարսելոնայում»

AnahitVilla

AnahitVilla