ԼրահոսՄամլո ասուլիսներ

Մակսվել Անդրադե. «Բարսելոնան» հաղթեց արժանիորեն

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մաքսվելը Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

-Ես հիասթափված եմ: Մենք չօգտագործեցինք մի քանի հիանալի պահեր, իսկ այսպիսի խաղերում ցանկացած սխալը կարող է ճակատագրական լինել: Մենք սխալվում էինք պաշտպանությունում, իսկ «Բարսելոնան» շատ ուժեղ հարձակման գիծ ունի: Նրանք սրում էին իրավիճակը և գոլ խփում: Կարծում եմ, ամեն ինչ արդարացի է: Բայց մենք կարող էինք ավելի հաջող խաղալ, հատկապես գոլային պահերի իրացման հարցում: Մենք չհաղթեցինք խմբում, բայց ցույց տվեցինք բնավորություն: Մենք ցույց տվեցինք մեր ուժը, բայց միևնույն ժամանակ ինքներս համոզվեցինք, որ այդպիսի սխալները անթույլատրելի են: Վիճակահանության արդյունքում մեզ ուժեղ մրցակից բաժին կհասնի, իսկ դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել և այդպիսի սխալներ թույլ չտալ: Որպեսզի հաղթել այսպիսի խաղերում, պետք է ավելի որակյալ խաղ ցույց տալ,- Մաքսվելի խոսքերն է մեջբերում Sports.ru կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3-1 հաշվով:

Մեկնաբանություններ

Previous post

Զլատանի տպավորիչ պատասխանը՝ լրագրողի տված հարցին

Next post

Մեսսիի գոլը՝ ՉԼ-ի խմբային փուլի լավագույն գոլերի տասնյակում (Տեսանյութ)

Arman Azizyan

Arman Azizyan