ԹիմԼրահոս

Marca. Լուիս Էնրիկեի ճակատագիրը կախված է Մեսսիից

Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ճակատագիրն ակումբում կախված է թիմի առաջատար Լիոնել Մեսսիից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Էնրիկեն չկարգավորի հարաբերությունները Մեսսիի հետ, հաջորդ մրցաշրջանում այլևս ակումբում չի լինի: Մեսսին կատալոնական ակումբի ղեկավարության համար անձեռնմխելի է:

Հիշեցնենք, որ Էնրիկեն ու Մեսսին վիճաբանել էին «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպմանը նախորդած մարզման ժամանակ:

Միջադեպից հետո մարզիչն արգենտինացուն թողել էր պահեստայինների նստարանին ու խաղալու հնարավորություն տվել միայն երկրորդ խաղակեսից, իսկ թիմը պարտվել էր 1:0 հաշվով:

Մեկնաբանություններ

2015-01-04_R._SOCIEDAD-BARCELONA_19.v1420410135
Previous post

Էնրիկե. Սուբիսարետան ազնիվ և իր գործին նվիրված մարդ է

pic_2014-10-18_FCBvsEIBAR_41.v1413666667
Next post

Ինիեստան կփոխարինի Չավիին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan